ԵՎ ԱՅՆ ՏԵՍԻԼԸ, ՈՐ՝ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՀԱՌՆԱԾ՝
ԾԱՌԱՑԵԼ Է ԱՀԱ ԻՄ ՎԱՐԱՆՈՏ ՈՒ ԶԱՐՀՈՒՐՅԱԼ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ԴԵՄ -
Ո՛Չ ՓԱՌՔԻ ԳԱԳԱԹ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ, Ո՛Չ ՔԵՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՌՆԱՍ,
Ո՛Չ ԱՆԳԱՄ ՓՈՂՓՈՂՅԱԼ ՏՈՂԵՐԻ ԱՆՄՐՑԵԼԻ ՀԱՆԴԵՍ։-
ԱՅԴ ՏԵՍԻԼԸ ԴԺՆԻ Է ԵՎ ԺԱՆՏԱԺԱՆՏ, ԱՆՓԱՅԼ Է ԵՎ ԳՈՍՆԱԿԱՆ,
ԵՎ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ Է, ԻՆՉՊԵՍ ԶԱՌԱՆՑԱՆՔ, ԵՎ ԱՆԻՄԱՍՏ Է ՀԱՎԵՏ,-
Ո՜Վ ԱՆՑՅԱԼԻ ՊԱՅԾԱՌ ՔԵՐԹՈՂՆԵՐ, ՁԵՐ ԵՐԳԸ ՀԵՐՈՍԱԿԱՆ
ԹՈՂ ԴԱՐԵՐԻ՛Ն ՄՆԱ ՁԵՐ ՀԵՌԱՎՈՐ, ՁԵՐ ՕՐԵՐԻ՛Ն ԱՆԷ։-