...

Կարմիր Խաչը կայցելի՞ Քոչարյանին

Կարմիր Խաչը կայցելի՞ Քոչարյանին

«ԵԽԽՎ-ն Ադրբեջանը ներկայացնում է որպես հետամնաց երկիր, չեն նկատում դրական գործընթացները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում… Այդ ամենը սուտ է, Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան: Իսկ երկրները, որտեղ կան քաղբանտարկյալներ, դուրս են մնում ուշադրությունից: Կարող եմ բերել Հայաստանի օրինակը: Հայաստանի նախկին նախագահը մեկ տարուց ավելի է՝ ձերբակալված է: Այդ նախագահը երբ հայտարարեց, որ քաղաքականությամբ է զբաղվելու, ձերբակալվեց», - ասել է Ալիևը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ:

«ՉԻ». Երկար սպասումներից հետո Քոչարյանն ունեցավ առաջին լուրջ աջակիցը: Մի տեսակ շատ զվարճալի էր նայել նրա ներկայիս աջակիցներին: Իսկ հիմա, մի ամբողջ պետության ղեկավար է զորակցություն հայտնում նրան: Այս փաստի հետ պետք է հաշվի նստել: Մի իրավիճակ է, երբ քեզ կիսատ-պռատ աջակցում են Գոռ Վարդանյանը և Նունե Եսայանը, մեկ այլ իրավիճակ, երբ հայտարարություն է անում ՄԱԿ-ի անդամ երկրի ղեկավարը:

Ճիշտ է, մի փոքր պետք է սրբագրումներ անել Քոչարյանի պաստառների վրա և վերացնել «Խեռոս» բառը: Չէ՞ որ «Խեռոս» ասելով՝ աջակիցները նկատի ունեն Ադրբեջանի դեմ պայքարը: Քանի որ նրանք այլևս դաշնակիցներ են, «Խեռոս» ասելով կմնա միայն Մարտի 1-ը և Հոկտեմբերի 27-ը ու մի տեսակ բացահայտման կնմանվի:

Տեսնես Ալիևը կանի՞ հաջորդ քայլը, թե կսահամանափակվի միայն բարոյական աջակցությամբ: Օրինակ, Ալիևը կարող է հանդես գալ միջնորդությամբ և ստիպել, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելեն Քոչարյանին՝ իբրև ռազմագերու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4700 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ