...

Կատեգորիկ հայտարարություններ մի արեք

Կատեգորիկ հայտարարություններ մի արեք

«Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա, սակայն ոչ իրական կյանքում»,- հայտարարել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ «Արցախպրես»-ին մեկնաբանություն տալով Թուրալ Գյանջալիևի այն հայտարարության առթիվ, թե իբր նա Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում:

«ՉԻ». Հուսով ենք, որ Արցախի նախագահը և նրա ենթակաները դասեր քաղել են նախկինում քարտեզի վերաբերյալ իրենց արած հայտարարություններից:

Հանկարծ չպարզվի, որ կրկին չեն տիրապետում իրավիճակին ու կրկին խառնել են կոորդինատները: Պատերազմի ժամանակ էլ հայտարարվեց, որ հողին է հավասարեցվել Գյանջայի օդանավակայանը, հետո պարզվեց՝ մի քիչ ճոխացրել են, մի քիչ Գյանջան չէ ու ընդհանրապես հայտնի չէ, թե ինչն են հողին հավասարեցրել:

Արցախի ու Հայաստանի իշխանությունների պարագայում մեծ անակնկալ չի լինի, եթե պարզվի, որ այնուամենայնիվ ադրբեջանցիները գրասենյակ բացում են, ասենք՝ Ստեփանակերտի արվարձաններից մեկում, պարզապես շուստրի իշխանությունները այդ արվարձանը նույնպես հանձնեն՝ հայտարարելով, որ գրասենյակը Ստեփանակերտի վարչական սահմաններում չէ:

Եվ, վերջապես, Նիկոլ Փաշինյանը դեռ Մոսկվայում է, չի վերադարձել, կատեգորիկ հայտարարություններ պետք չէ անել, ինչ իմանաս՝ ինչ նոր քարտեզով կվերադառնա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   514 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ