...

Կես միլիարդ մարդ է մասնակցել Քոչարյանի հանրահավաքին

Կես միլիարդ մարդ է մասնակցել Քոչարյանի հանրահավաքին

«30-40 հազար մարդ է մասնակցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հանրահավաքին»:

Ահա այսպիսի թիվ է ներկայացրել news.am-ը:

«ՉԻ». Փաստորեն ամեն ինչ շատ ավելի հեշտ է, քան կարելի է պատկերացնել: Գնում ես լրատվամիջոցը, հանրահավաք հրավիրում, և կարևոր չէ, թե ինչքան մարդ կգա. քո ուզած թիվը, միևնույն է, կհրապարակվի:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ 40 հազար և ոչ թե 400 հազար. միևնույն է, առանց փաստերի ու հաշվարկների է ներկայացվում թիվը: Իսկ, օրինակ, ի տարբերություն News.am-ի, Fip.am-ը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես է արել հաշվարկը և պատրաստ է դրանով կիսվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հիշեցնենք, որ Fip.am-ը հաշվել է ընդամենը 7900 մարդ:

Ազատության հրապարակում արդեն 33 տարի է՝ հանրահավաքներ են տեղի ունենում: Շատերը կան, որ մի հայացքով կարող են ասել, թե որքան մարդ կա: 30-40 հազարի դեպքում արձաններից հետո դատարկություն չի լինում:

Քոչարյանի հանրահավաքի բազմության վերաբերյալ պետք է թիվ հնչեցներ իր ժամանակի ոստիկանությունը: Ազատության հրապարակում ու հարակից փողոցներում ասեղ գցելու տեղ չէր լինում, իսկ ոստիկանությունը հրապարակում էր՝ մասնակցել է 6352 մարդ: Այս դեպքում թերևս ոստիկանությունը ասեր, որ մասնակցել է մի քանի հարյուր մարդ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   927 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ