Փեսայի և Քոչարյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները այսօր հանդես են եկել շատ գրավիչ գլխագրով՝ «Սերժ Սարգսյանը պատրաստ է բեկումնային հանդիպմանը»:
«ՉԻ». Մինչ նյութը կարդալը կարող է տպավորություն ստեղծվել, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել Բայդենին կամ Պուտինին, կամ՝ գոնե Էրդողանին:
Բայց հիասթափությունը մեծ է լինում, երբ պարզվում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպելու է նույն մարդկանց, որոնց հանդիպում էր վերջին 20-30 տարիներին՝ Քոչարյանին, Ծառուկյանին, Վազգեն Մանուկյանին: Այսինքն՝ նույն մարդկանց, որոնց հետ հեղաշրջումներ է կատարել, ընտրություններ կեղծել, տնտեսական մենաշնորհներ ձևավորել, քաղաքական կեղծ կոալիցիաներ կազմել:
Իսկ նոր առաքելությունը շատ պարզ է: Ժողովուրդը չի խաբվում, չի գնում այն մարդկանց հետևից, որոնք ամենաշատն են մեղավոր Հայաստանի այսօրվա վիճակի համար: Ուրեմն ի՞նչ է պետք անել: Ամեն գնով՝ համադրելով ֆինանսական բաղադրիչը և ճնշումների գործոնը, պոկել իշխանությունից ևս 20 պատգամավորի, որպեսզի արտահերթ ընտրություններ չկայանան և չպարզվի, որ օրինակ՝ Քոչարյանը «կրել» է 5 տոկոս ձայն:
Այնպես որ, կարելի էր ավելի պարզ գրել՝ «Կհանդիպեն ծերունի ավազակները. նոր միսիա»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: