...

Կինոն սկսվում է. զբաղեցրեք ձեր տեղերը

Կինոն սկսվում է. զբաղեցրեք ձեր տեղերը

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հասցեին Սյունիքում հնչած հայհոյանքներին ու միջադեպին, ասել է. «Ժամանակին աֆրիկյան ծագող որսորդական աստղ, «պրիվետ» բառի համատարած համահայաստանյան տաբուի հեղինակ հանդիսացած նախկին նախագահի, որի վերջին հարցազրույցը ռուսական առաջին ալիքին կարծես գրված, մշակված, վերամշակված լիներ ադրբեջանական առաջատար լոբբիստների կողմից, այդ նախագահի ադեպտները Սյունիքում որոշել էին շեֆին նախընտրական անակնկալ մատուցել՝ վերջինիս սիրած ատրիբուտներով՝ լկտիությամբ, հայհոյանքներով: Ադեպտները սրանով փորձում էին կոտրել ոչ թե վարչապետին, ՔՊ-ին, այլ առաջին հերթին սյունեցուն»:

«ՉԻ». Այ, լավ ա, լավ ա, քանի ընտրությունները մոտենան, այնքան կենացները քաղցրանալու են, տեմպը չթուլացնեք: 

Պետք է խոստովանել, Փաշինյան vs Սերժ Սարգսյան հրապարակային, այսպես ասած՝ բանավեճն այնքան էլ հետաքրքիր չէր: Այն հիմնականում սահմանափակվեց կապիտուլյանտ-մերժված տիրույթում: Այդ բանավեճի արեալը մեծ չէր. դե, ի՞նչ ասես Սերժ Սարգսյանի հասցեին. մաքսիմում՝ մերժված, կողքից Միշիկ-Սաշիկ խաղացնես, ու ոնց որ թե վերջ:

Այլ բան է նիկոլական vs քոչարյանական լեզվամարտը: Պատկերացնում ենք, թե հայկական ֆոլկլորը ինչպես է հարստանալու փոխադարձ մեղադրանքներով: Քոչարյանին մեղադրելու, հիշեցնելու դիապազոնը խիստ մեծ է: Քոչարյանականներն էլ լեզվից թույլ չեն: Այնպես որ, շքեղ կռիվ կինո է լինելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ