...

Կոնգրես հյուրանոցը ժամանակավորապես տրամադրեք լիբանանահայերին

Կոնգրես հյուրանոցը ժամանակավորապես տրամադրեք լիբանանահայերին

Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են տեղադրվել և կից գրառում, որտեղ մասնավորապես ասված է․ «Նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին՝ նախօրեին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին»։

«ՉԻ». Տեքստեր գրելու և սեփական նկարը տեղադրելու փոխարեն, մեծահարուստ Քոչարյանը լավ կաներ մի փոքր օպտիմալացներ աջակիցներին տրվող ֆինանսական ներարկումները և դրանք ուղղեր լիբանանահայերին օգնելուն:

Միևնույն է, Երևանում զբոսաշրջիկներ չկան, և Կոնգրես ու Էրեբունի պլազա հյուրանոցները դատարկ են, կարող է մեծահոգաբար տրամադրել մի քանի հարյուր լիբանանահայի, մինչև նրանք կլուծեն իրենց կացարանի խնդիրները:

Սեփական ազատության համար 4 միլիարդ դրամ հավաքած անձը կարող է դիմել ընկերներին և խնդրել, որ մի այդքան էլ տրամադրեն լիբանանահայերին:

Բայց դե մարդը խոստովանել է՝ ինքը չի սիրում, ինքը լավ կառավարում է: Դեռ Լիբանանի ղեկավարության բախտը բերել է, որ հանդես չի եկել ջախջախիչ քննադատությամբ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1639 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ