...

Կորել է Խ.Ս.-ն

Կորել է Խ.Ս.-ն

Այո, այո, Խաչատուր Սուքիասյանի մասին է խոսքը: Կորել է, տեղը չեն գտնում: Հոկտեմբերի 15-ից այս կողմ չի երևում: Մարդիկ ուզում էին իրեն գտնել, ասել, գիտե՞ս, Վանո Սիրադեղյանն է մահացել, կհիշես նրան, ժամանակին կողքից չէիր հեռանում:

Հիմա Վանոյի աճյունը հայրենիք տեղափոխելու հետ կապված մի երկու «կենցաղային» խնդիրներ են առաջացել: Մարդիկ ենթադրում էին, որ Խաչատուր Սուքիասյանը շատ արագ կզբաղվի այդ հարցերով, օրը վեց անգամ Նիկոլին կզանգի, մի 10 անգամ՝ Սիրադեղյանի ընտանիքին, կգնա ԱԳՆ, սաղին կխառնի իրար, կաշվից դուրս կգա, բայց ամեն ինչ կանի, որ Վանո Սիրադեղյանի աճյունը օր առաջ բերվի հայրենիք: Վերջը... թափով մարդ է համարվում: 

Համա թե, կորել է: Չկա: Ինչպես ասում են՝ չկա մարդը, չկան պրոբլեմներ: Խոսքը Վանոյի մասին չէ, Վանոն կա, բայց ինքը չկա: 

Մոտակա քաղմասի բաժիններ հլը մի զանգեք, մարդ ես, կարող է դեռ գտնվի: Մանավանդ, եթե Նիկոլ Փաշինյանը զանգի իրեն, ասի՝ Սերժի հասցեին մի երկու «ստրոչկա» բան պետք է ասել: Վազելով կգնա խորհրդարան: Եվ «դուխով», բամբ ձայնով, մի ժամ Սերժի մեյդը կփռի ասֆալտին: Կպատմի ոչ միայն Սերժի տրեխների մասին, այլ նաև՝ թե Հայաստան գալուց Սերժը ինչ գույնի մայկա-տրուսիկով է եղել: 

Շատ ափսոս, որ Սերժին քրֆելու առիթ չկա, Խ.Ս.-ն հայտնվեր, մի երկու բան ասեինք:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4725 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ