...

Կրակն են ընկել

Կրակն են ընկել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը` անդրադառնալով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալուց հետո շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները, ասել է. «Պետությունը չի կարող մնալ առանց ղեկավարի, առանց Ազգային ժողովի նախագահի։ Փոխվարչապետը պետք է լինի փոխվարչապետ, ո՞նց կարող է փոխվարչապետը վարչապետի պաշտոնակատար լինել»:

Այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը 2018թ․ ապրիլին հայտարարել էր՝ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանել է. «Վարչապետի ելույթի վերաբերյալ իր գրասենյակ դիմեք։ Ես երբևիցե վարչապետին կամ որևէ մեկին նման բան չեմ ասել, նման խորհուրդ չեմ տվել։ Սահմանադրությունում ամեն բան հստակ գրված է»:

«ՉԻ». Հասկանում ենք Նիկոլայ Բաղդասարյանին: Մտնում ենք իր դրության մեջ: Ծանր դրության: Նիկոլ Փաշինյանն այս երեք տարում արդեն այնքան իրար հակասող հայտարարություններ է արել, որ նույնիսկ մասնագիտությամբ իրավաբան մարդն է կրակն ընկնում ու ստիպված իր վրայից քցում հարցի պատասխանը:

Թե որ ասի՝ այն ժամանակ Փաշինյանը ճիշտ էր, ուրեմն պիտի բացատրի, թե ինչու է մինչև հիմա վարչապետ. այդպես լավ չի ստացվում: 

Թե որ ասի՝ այն ժամանակ Փաշինյանը սխալ էր, էլի լավ չի, քանի որ այդպես էլ ստացվում է, որ 2018-ին Նիկոլը մանիպուլյացիայի է դիմել: 

Դրա համար էլ նման դեպքերում ամենաճիշտ պատասխանը դա է. դիմեք վարչապետին: Թող ինքը իր ասածների տակից դուրս գա:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   709 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ