...

Կստեղծվի «Իմ քաշը» անունով ՊՈԱԿ

Կստեղծվի «Իմ քաշը» անունով ՊՈԱԿ

Կառավարությունը որոշել է, որ Հայաստանի 9 հիմնական ճանապարհների վրա պիտի ստատիկ կշեռքներ տեղադրվեն՝ բեռնատարների գերբեռնվածությունը բացառելու նպատակով։

Սա, իհարկե, ճիշտ որոշում է, բայց՝ թերի։ Ավելի լավ կլինի կշեռքներ տեղադրեն նաև վարորդների քաշը պարզելու համար։ Ինչո՞ւ պիտի չաղ վարորդները նույնքան հարկ վճարեն, որքան նիհարները, չէ՞ որ նրանց մեքենաներն ավելի ծանր են և ավելի մեծ վնաս են հասցնում ասֆալտին։ Ավելին․ լավ կլինի այդ կշեռքները տեղադրեն «վետերոկների» մոտակայքում և վարորդներին կշռեն հաց ուտելուց հետո՝ բյուջեի համար առավելագույն մուտքեր ապահովելու նպատակով։ Ընկերության անունն էլ կարելի է դնել «Իմ քաշը» և տնօրեն նշանակել Փաշինյանի եղբորը։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   563 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ