Հուլիսի 13-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել Գորիսում: Ըստ մամուլի տեղեկությունների, բախվել են Սյունիքի նախկին և ներկա մարզպետների՝ Սուրիկ Խաչատրյանի և Մելիքսեթ Պողոսյանի կողմնակիցները: Կողմերն ունեն մեկական վիրավոր՝ հրազենից:
«ՉԻ». Էսօր կյանքը մի տեսակ եռում է: Գորիսում հայ-հայկական հակամարտություն է եղել: Մի քիչ այն կողմ՝ Քաջարանում, «Ալֆա» ջոկատն է մտել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որն այս պահին չի աշխատում:
Ադրբեջանցիներն էլ, երևի սրանից ոգևորված, ասել են, ախպեր, եկեք մենք էլ մասնակցենք էս «տոնախմբությանը», եկել են Երասխի կողմերը, մի հատ փոխհրաձգություն էլ այնտեղ են կազմակերպել:
Մեր արտգործնախարարությունն էլ հետ չի մնում, հայտարարել է, թե ինչի՞ է Ադրբեջանը դեսպանների այց կազմակերպել օկուպացված Շուշի: Ադրբեջանն էլ պատասխանել է՝ լավ ենք արել, քեզ ի՞նչ, մեր տարածքն է: Ու վաբշե, Երևան, դու սուս մնա, հարգիր միջազգային իրավունքը, բանը:
Թե մեր ԱԳՆ-ի անունից ով է այդ հայտարությունը գրել ու տարածել, պարզ չէ, այնտեղ արդեն շուտով երկրորդ ամիսն է, մարդ չկա, բոլորը գնացել են հարկադիր արձակուրդի: Բայց լավ է, հեսա Արմեն Գրիգորյանին փոխարտգործնախարար նշանակեցին, այս տեմպերով մի երկու ամիս հետո էլ գուցե նախարար ունենանք: