...

Լևոն Տեր-Պետրոսյանի նոր հարցազրույցը

Լևոն Տեր-Պետրոսյանի նոր հարցազրույցը

Լավ, լավ, մի խառնվեք իրար, հանգստացեք, Առաջին նախագահը նոր հարցազրույց չի տվել: Ավելի ճիշտ՝ շատ նոր:

Ավելին, նույնիսկ ասել է, որ առայժմ զերծ կմնա հարցազրույց տալ տեղական, արտասահմանյան լրատվամիջոցներին, որոնք այս օրերին տասնյակներով դիմում են Նախագահի գրասենյակ, որպեսզի գոնե մի կեսբերան խոսի, բայց նա անդրդվելի է:

Բայց այս փակուղային իրավիճակից ելք կա: Եթե նոր հարցազրույց է պետք, ապա լրատվամիջոցներին խորհուրդ կտանք ձևակերպել հարցերը, հետո այդ հարցերի պատասխանները գտնել Տեր-Պետրոսյանի տասնյակ հոդվածներում, հարցազրույցներում: Այս քսան և ավելի տարվա ընթացքում մարդը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված բոլոր հարցերը բարձրաձայնել է, ու ինքն էլ տվել է դրանց պատասխանները՝ սպառիչ ու հասկանալի կերպով: 

Միայն Ագնեսա Խամոյանին ու Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցները այս մեկ ամսվա ընթացքում հասցրել են հազար կտոր անել և տարածել: Վերցրեք, այդ կտորներով նոր հարցազրույց սարքեք, և դա նորույթ կլինի: Մեկ է, հիմա այդ դրվագներից որն էլ համացանցում տեղադրում են, մարդկանց մի մասը տակը գրում է. «Վա՜յ, խի Լևոնը սենց բա՞ն է ասել» կամ՝ «բա ինչի՞ շուտ չէր ասել»: 

Այնպես որ, լրատվամիջոցները դեռ շանս ունեն Տեր-Պետրոսյանի հետ նոր հարցազրույց անել: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2355 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ