...

Լաչառը՝ լաչառության մասին

Լաչառը՝ լաչառության մասին

Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Կառավարման մոդելը հիմնված է լաչառության և հրահանգների վրա։ Սա կառավարման ձև չէ»:

«ՉԻ». Տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի հետ երկար աշխատած գործիչներից մեկն այսպես էր բնութագրել նրան. այդպիսի երեխաներ կան, որոնք հայաթում անպայման ցանկանում են ինչ-որ վատություն անել մյուս երեխաներին: Ոչ թե կռվել, այլ հենց՝ վատություն անել: Օրինակ՝ չանգռել, մազից քաշել, շորը ճղել, քարով հեռվից խփել: Կարճ ասած՝ լաչառություն անել: Քոչարյանը նման է այդպիսի լաչառ երեխայի, որը ամեն մեկին ցանկանում է մի կիծի-պիծի վատություն արած լինի: Այդ հոգեբանությամբ էլ երկիր է ղեկավարել:

Ու, որպես ամենավառ օրինակ, բերեց Վանո Սիրադեղյանի եղբոր պատմությունը: Էնքան որ, մի վատություն արած լիներ Վանոյին, հրահանգեց գյուղում իր աջը քաշած, գյուղական համեստ կյանքով ապրող 75-ամյա Սերյոժ դայուն հենց այնպես բանտ նստեցնել: Դա նույնիսկ ոչ թե քաղաքական հաշվեհարդար էր, այլ սովորական տղայական լաչառություն: Ու այդպիսի օրինակները շատ են:

Ու հիմա այս մարդը եկել, լաչառությունից է խոսում: Երբ որ իր տասը տարվա պաշտոնավարումը հիմնված է եղել լաչառության և հրահանգների վրա: Ճիշտ են ասում, թե ով է առաջինը գոռում՝ բռնեք գողին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   707 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ