...

Լավ է՝ հայտնի մարդը ուրիշ բան չի առաջարկել Քոչարյանին

Լավ է՝ հայտնի մարդը ուրիշ բան չի առաջարկել Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից իր հայտնի՝ սատկած առյուծ հեծնած նկարի տիրաժավորմանը:

«Դա եղել է Տանզանիայում, եղել եմ մի շատ-շատ համաշխարհային անուն ունեցող մարդու հրավերով։ Նախագահ չեմ եղել, նախագահությունից հետո է եղել, 10, թե 11 թիվն էր։ Իր ընտանիքի հետ անց եմ կացրել այնտեղ 1 շաբաթ։ Եվ ասեմ, որ այս վերջին 10, տասնքանի տարիների ընթացքում շատ և շատ նման կարգի հետաքրքիր անուն ունեցող, մեծ հաջողությունների հասած մարդկանց հետ շփման մեծ մակերես ունեմ։ Տարբեր տեղերում հանդիպում ենք, ոչ թե որսի, որսի մի անգամ է եղել, տարբեր տեղերում հանդիպում ենք, ինչ-որ․․․ հետո ես եմ հրավիրում, իրենք են գալիս։ Եվ այդ շփումը հնարավորություն է տալու ինձ շատ լուրջ ներդրումային հոսքեր ապահովել Հայաստան»:

«ՉԻ». Չէ, այս մարդն իսկապես խնդիր ունի հայերենի հետ: Ասում են՝ ինչո՞ւ ես հեծնել արդեն սպանված առյուծին, ասում է՝ հետս շատ լուրջ մարդ կար: Ինչ է, լուրջ մարդն ասաց՝ մի հատ հեծնի առյուծին, որ ավելի՞ մտերմանանք, որ ներդրումնե՞ր անեմ Հայաստանում:

Քոչարյանի բախտը բերել է, որ համաշխարհային անուն ունեցող մարդը լրիվ «իզվրաշենեց» չի եղել, կարող էր ուրիշ բան առաջարկել, Քոչարյանն էլ հանուն ներդրումների համաձայնվեր: Կամ էլ դա էլ է եղել, պարզապես համապատասխան նկարները համաշխարհային անուն ունեցող մարդու մոտ են՝ որպես ներդրումների ապահովագրում:

Բացի դա, ի՞նչ ներդրումների մասին է խոսքը: Մեդիաներդ 13 տարի է պնդում են, որ քեզանից հետո Հայաստանում ներդրում չկա: Միամիտ «պռապուսկատներ» ես անում, մարդկանց 13 տարվա աշխատանքը տանում-գցում ջուրը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   739 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ