...

Լեռը մուկ ծնեց

Լեռը մուկ ծնեց

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

««Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։

ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողները վերոհիշյալ նյութի հետքերով ստուգումներ և պարզաբանումներ են իրականացրել, ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել «Facebook» սոցիալական կայքի օգտատերը՝ անչափահաս որդու հետ:

Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից, և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը։ Այդ մասին փաստել է նաև տղայի մայրը»:

«ՉԻ». Տեսնո՞ւմ եք՝ որքան հեշտ է երկու օր աղաղակել, թե հասեք, հայ-հարայ, ազգը պղծում են, արդեն պոռնոգրքեր են երեխաներին բաժանում օրը ցերեկով, իսկ հետո պարզվում է, ոչ մի այդպիսի բան չի եղել: Բայց, ինչպես հրեական անեկդոտում է ասվում. «Осадок остался»:

Օրինակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հարցը մինչև նախարարություն էր բարձրացրել, թե էս ի՞նչ եք անում: Ընդամենը 2 օր կարելի էր սպասել, հասկանալ, թե որն է իրականությունը: 

Էլ չենք ասում, թե որքան հիվանդագին արձագանքներ ենք տեսել այս երկու օրը՝ Սորոսի հերթական պիղծ քայլից մինչև իշխանությունների հատուկ մշակված քաղաքականություն: Ու հատկապես քոչարյանականներն էին սա տարածում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1501 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ