...

Մահ սպասարկեալ անմահություն է

Մահ սպասարկեալ անմահություն է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հակասահմանադրական գործընթացների մեջ են մտնում՝ ընդունելով Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնակատար լինելու փաստը, ասել է. «Այս հարցի (Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնակատար լինելու օրինականության,- խմբ.) շուրջ չկան երկակի կարծիքներ: Մեզ մեղադրողները սպասարկում են այլ օրակարգեր»:

«ՉԻ». Այսպես է լինում: Հասանք նրան, որ ԲՀԿ-ն Տեր-Պետրոսյանին մեղադրում է այլ օրակարգեր սպասարկելու մեջ: Այն ԲՀԿ-ն, որը մի 2 ամիս առաջ իրեն կոտորում էր Բաղրամյան պողոտայում՝ թե հայրենիքը փրկելու միակ ուղին Նիկոլի հրաժարականն է, ոչ մի ընտրություն, Նաիրա Զոհրաբյանը իմքայլական էր փնտրում, որ հում-հում ուտեր, գնում, նույն Նիկոլի հետ պայմանավորվում են ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ: 

Իրենք սպասարկել են ու սպասարկում են Փաշինյանի օրակարգը, արանքում Առաջին նախագահին են անուն կպցնում: 

Հիշում ենք, մի անգամ այդպես Սերժ Սարգսյանի հրաժարականն էին պահանջում, հետո նորից սուսուփուս հետը պայմանավորվեցին, իրենց հարցերը լուծեցին: 

Հ.Գ. Հեսա տեսեք, ինչ «ատակա» է սկսվելու ՖԲ-ի քոմենթներում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   849 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ