...

Մալադե´ց, աներ

Մալադե´ց, աներ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը հերթական սկանդալային բացահայտումն է արել: Պարզվում է, որ դեռևս 2005 թվականին, Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանը ՀՀ պաշտպանության նախարարության և Արդարադատության նախարարության կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում վաճառվել է ֆիզիկական անձի: 2005 թվականին ՀՀ արդարադատության նախարարն էր Դավիթ Հարությունյանը, պաշտպանության նախարարը՝ Սերժ Սարգսյանը։

«ՉԻ». Մալադեց, փեսա: Ավելի ճիշտ՝ աներ: Լավ էլ խրած գործ են արել: Ինչ աչքները տեսել է, վաճառել են:

Պետք է մի քիչ լավ քրքրել. ի՞նչ իմանաս, կարող է, էս մեր ընկերները Սևանա լիճն էլ վաճառած լինեն, կամ՝ Արագած լեռը, հա ի՞նչ, շատ եկամտաբեր օբյեկտներ են:

Մյուս կողմից էլ, մտածում ենք, գուցե չարժե՞ այս աստիճանի ուսումնասիրել նախկինների բիզնես-գործունեությունը: Մարդ վախենում է, բա որ հանկարծ պարզվի, որ Հայաստանն էլ են վաճառել: Լսել են, չէ՞, որ Հայաստանը միջազգային հարաբերությունների օբյեկտ է, քցած-բռնած լինեն, որ եթե օբյեկտ է, ուրեմն՝ կարելի է վաճառել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2143 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ