...

Մարուքյանը նորից խճճվել է

Մարուքյանը նորից խճճվել է

Երեկ՝ ասուլիսի ժամանակ, լեզվակռիվ տեղի ունեցավ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջև: «Եթե իշխանությունը տաղանդ ունենար ցածր ռեյտինգ ունեցող անձանց անիմաստ հերոս դարձնելու, դուք վաղուց հերոս կլինեիք, պարոն Մարուքյան»,- հայտարարեց Ռուբինյանը։ Մարուքյանն այսպես հակադարձեց. «Այսինքն` ես ունեմ ցածր ռեյտի՞նգ: Մի հատ ինձ հետ դուրս եկեք փողոց, տեսեք ձեզ կճանաչե՞ն: Պետք է մտածեն, որ իմ ուսապարկը տանողն եք»:

«ՉԻ». Փաստորեն, Մարուքյանն էլ է նույն թյուրիմացության մեջ, ինչ նախկին ռեժիմի շատ դեմքեր: Մարուքյանին էլ է թվում, որ եթե իրեն շատ են ցուցադրում հեռուստատեսությամբ, ապա դա մեխանիկորեն վերածվում է դրական վարկանիշի: Ճանաչելը դեռ ինքնին վարկանիշ չէ: Եթե առաջնորդվենք Մարուքյանի տրամաբանությամբ, ապա ամենամեծ ռեյտինգները պետք է ունենային Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Մինչդեռ իրականությունը լրիվ այլ է:

Ուսապարկի մասով, որքան էլ տարօրինակ հնչի, ամենադիպուկն արտահայտվել է Աշոտյանը: Նույն Աշոտյանը, որին անհասկանալի է՝ սիրում է Մարուքյանը, թե չի սիրում (իրենց մոտ ամեն ինչ խառն է): Ժամանակին նա հայտարարեց, որ Փաշինյանի ուսապարկը կամ սելֆիի ձողն ավելի շատ ռեյտինգ ունեն, քան իրենցից յուրաքանչյուրը:

Փողոց դուրս գալու մասին: Եթե Մարուքյանը և Ռուբինյանը իրար հետ դուրս գան փողոց, ապա անցորդները կմտածեն, որ Մարուքյանը հերթական անգամ շփոթվել է երրորդ ճանապարհ ընտրելիս և Ռուբինյանը փորձում է նրան ցույց տալ ճիշտ ճանապարհը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2579 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ