Խոյ
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և մարտի 20-ից սկսվում է Խոյի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնողականության աճ կբերի: Ողջ շաբաթ նախաձեռնող կլինեք, գործերը հաջողությամբ կվարեք, նպատակին հասնելու ուղիներ կգտնեք: Ղեկավարությունը ձեր հանդեպ լավ տրամադրված կլինի:
21-22-ին կենցաղային անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ցանկություն կունենաք: Զգայուն ու զգացմունքային կդառնաք:
Ցուլ
Այս շաբաթ վերջանում է նորություններ բերող շրջանը, ու սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: Ողջ շաբաթը հարմար է նոր նախաձեռնությունների ու անձնական ծրագրերի իրագործման համար: Գործերում հաջողակ կլինեք: Լավատես ու ինքնավստահ կլինեք:
21-22-ին ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք նաև դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Երկվորյակ
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների ու զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: Ողջ շաբաթ ինտուիցիան շատ ուժեղ կլինի: Կկարողանաք գործերը դեպի լավը փոխել: Անսպասելի հաջողություն է սպասվում համատեղ գործերում կամ բիզնեսում: Նախաձեռնող կլինեք: Ընտանեկան բյուջեի բարելավում:
21-22-ին՝ ակտիվ մասնակցություն ընտանեկան գործերին կամ աշխատանք ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:
Խեցգետին
Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի ու հույսերի իրագործման շրջանը: Ողջ շաբաթը ակտիվ կլինեք հարաբերություններ հաստատելիս, համագործակցելիս: Լավ առաջարկներ են սպասվում: Բարյացակամ վերաբերմունք՝ շրջապատողներից ու հեղինակավոր անձանցից: Իրադարձությունները բարենպաստ ընթացք կունենան ձեր ինքնահաստատման համար:
21-22-ին՝ բարձր սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Հեռվից նորություններ կստանաք:
Առյուծ
Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: Ողջ շաբաթ սպասվում է բարձր աշխատունակություն: Բարենպաստ օրեր են աշխատանք փնտրելու և կարիերայում առաջընթացի հասնելու համար: Կամրապնդեք առողջությունը:
21-22-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին կամ ընտանիքի բյուջեին:
Կույս
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանն ու սկսվում է փոփոխությունների, անկայունության ու կասկածների շրջանը: Ողջ շաբաթ հաջող օրեր կունենաք: Ծրագրերը կիրագործվեն: Սիրո մեջ հաջողակ կլինեք: Ինքնադրսևորվելու, ճանաչման հասնելու հնարավորություն կունենաք: Հաջողություններ բիզնեսում ու ֆինանսական գործերում:
21-22-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Կշեռք
Այս շաբաթ վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհետաքրքրեն շրջապատողների հետ հարաբերությունները: Ողջ շաբաթվա ընթացքում ինքնավստահ կլինեք: Հաջող գործեր են սպասվում տանը, կկարողանաք ինքնադրսևորվել ընտանիքում, առաջ տանել ձեր ծրագրերն ու հետաքրքրությունները: Տանը սպասվում են հետաքրքիր միջոցառումներ:
21-22-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր կլինեք ձեր առողջության նկատմամբ:
Կարիճ
Այս շաբաթ վերջանում է սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Ավելի շատ հոգսեր առաջ կգան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: Ողջ շաբաթվա ընթացքում սպասվում են շահավետ ծանոթություններ ու կապեր: Հաջող բանակցություններ կվարեք: Նորություններ կստանաք դրսից:
21-22-ին կուրախացնեն սիրելին ու երեխաները: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:
Աղեղնավոր
Աստիճանաբար կնվազեն ընտանեկան խնդիրներն ու հոգսերը, ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: Ողջ շաբաթվա ընթացքում հաջողակ կլինեք ֆինանսական գործերում ու բիզնեսում: Նախաձեռնող կլինեք պրակտիկ գործերում: Լավ գնումներ կանեք: Գումար կստանաք: Հաջող առևտուր կանեք:
21-22-ին՝ ակտիվություն տնային գործերում: Հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում կունենաք: Կարևոր հանդիպումներ տանը:
Այծեղջյուր
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, ու կսկսվի տնային գործերի նկատմամբ հատուկ ուշադրության շրջանը: Ողջ շաբաթվա ընթացքում ոգևորված ու ինքնավստահ կլինեք: Լավ ժամանակ է նոր նախաձեռնությունների ու անձնական ծրագրերի իրագործման համար: Առաջխաղացում մասնագիտական գործերում:
21-22-ին՝ շփումներ հարազատների, գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ ընտանեկան ու կենցաղային գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
Ջրհոս
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: Ողջ շաբաթվա ընթացքում հաջողակ կլինեք: Անսպասելի լուծում կստանան բարդ գործերը: Հանգստություն ու ինքնավստահություն: Ինտուիցիան ուժեղ կլինի, շահի հանդեպ լավ հոտառություն կունենաք:
21-22-ին կզբաղվեք տնային գործերով, հաջող գնումներ կանեք տան համար: Հետաքրքրություն առևտրի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Ձկներ
Վերջանում է Ձկների ամիսը, անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: Ողջ շաբաթվա ընթացքում անձնական ծրագրերն իրագործելու բազմաթիվ հնարավորություններ կընձեռվեն: Աջակցություն կստանաք ընկերներից ու կազմակերպություններից: Լավ նորություններ կստանաք:
21-22-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:
«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020