...

Մարտի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և մարտի 20-ից սկսվում է Խոյի ամիսը, որն էլ ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 18-20-ին համակրանք ու հասկացողություն ձեռք կբերեք: Բարության ու առատաձեռնության դրսևորումներ: Գեղեցիկը զգալու և գնահատելու կարողություն: Երևակայության ուժգնացում: Գաղտնի ռոմանտիկ հանդիպումներ:

21-24-ին՝ ինքնավստահություն, ակտիվ ինքնադրսևորում ու գաղափարների փոխանակում: Կռահող կլինեք, մտավոր ոլորտներում մրցակցության ոգի կնկատվի: Հաճախակի շփումներ հարազատների հետ:

Ցուլ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահական իրադարձություններից մեծ կախվածության շրջանը: 18-20-ին՝ ուժեղ ինտուիցիա: Հասարակական, գործնական ու ռոմանտիկ հնարավորություններ կարող են ստեղծվել ընկերների, կազմակերպությունների միջոցով: Անսպասելի հաջողություն ֆինանսական գործերում:

21-24-ին խճճված գործերից գլուխ հանելու կամ գաղտնիքները բացահայտելու անհրաժեշտություն կառաջանա: Հետաքրքիր, բայց դժվարիրագործելի գաղափարներ կունենաք: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ:

Երկվորյակ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 18-20-ին հարաբերությունները զուտ գործնական ուղղվածությամբ կզարգանան: Ֆինանսական կայունության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն կլինի: Կբարելավվեն ղեկավարության հետ հարաբերությունները:

21-24-ին՝ ակտիվ շփումներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Կհետաքրքրվեք գիտելիքներով: Կարճատև ուղևորություններ հասարակական գործերով: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ:

Խեցգետին

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 18-20-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Արտերկրում գործերի և կապերի ընդլայնում է սպասվում: Արտասահմանից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

21-24-ին՝ շփումներ ու բանակցություններ մասնագիտական և ֆինանսական գործերով: Պրակտիկ արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կարևոր մասնագիտական ու գործնական որոշումներ ընդունելու ժամանակն է: Համաձայնություններ կկնքեք: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:

Առյուծ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 18-20-ին ճիշտ ու շահավետ կօգտագործեք սեփական խնայողությունները կամ համատեղ գումարը: Հարկերի, վարկերի հետ կապված հաջող գործեր: Հաջող գործնական առաջարկներ կստանաք:

21-24-ին կհետաքրքրվեք փիլիսոփայությամբ, կրթությամբ, արտասահմանյան ամեն ինչով: Լավ ժամանակ է գիտելիքներն ընդլայնելու համար: Ուղևորությունները ամրագրելու, իրավաբանական խնդիրները լուծելու հետ կապված հաջող գործեր: Կարևոր ինֆորմացիա կստանաք:

Կույս

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 18-20-ին՝ ներդաշնակություն ամուսնական ու գործնական հարաբերություններում: Շատ շփվող կլինեք, հաջող գործեր կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:

21-24-ին համատեղ գործերի, ընդհանուր ֆինանսների հետ կապված հաճախակի շփումներ կլինեն: Կարճատև գործնական ուղևորություններ են սպասվում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Իրավիճակի խորքը թափանցելու ունակություն:

Կշեռք

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 18-20-ին՝ աշխատավայրում պայմանների և հարաբերությունների բարելավում: Լավ առողջության ու բարձր տրամադրության շնորհիվ գրավչության աճ: Լավ իրեր ու հագուստ ձեռք կբերեք:

21-24-ին՝ համագործակցության ու գործընկերային հարաբերությունների փնտրտուք: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ: Կհետաքրքրվեք ուրիշների գործերով:

Կարիճ

Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տան հետ կապված ավելի շատ հոգսեր կառաջանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 18-20-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարության, հասկացողության և առատաձեռնության դրսևորումներ: Լավ ժամանակ է բիզնեսի համար: Հաճելի հանդիպումներ սիրելիների հետ:

21-24-ին՝ կազմակերպվածություն ու հստակություն մտքերում, գործերում: Հարաբերություններում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Աշխատանքի հետ կապված բանակցություններ: Աշխատավայրում դիրքերը բարելավելու համար կձգտեք կրթություն ստանալ:

Աղեղնավոր

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 18-20-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Ընտանեկան հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետություն կստեղծեք, տան համար գեղեցիկ իրեր կգնեք:

21-24-ին՝ ուրախություն սիրելիների հետ շփումներից, ինտելեկտուալ զրույցներից, ուղևորություններից: Ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Բիզնեսում գործերի բարելավում:

Այծեղջյուր

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 18-20-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք տեղեկատվության հետ: Կարճատև ուղևորություններ:

21-24-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված զրույցներ շատ կլինեն, ընտանեկան խնդիրների լուծման ուղիներ կփնտրեք: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ:

Ջրհոս

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 18-20-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հասարակության մեջ ձեր դիրքի կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով գեղեցիկ, որակյալ իրեր կգնեք: Կձգտեք հարմարավետության: Բանկերի հետ հաջող գործեր կվարեք, ֆինանսական աջակցություն կփնտրեք: Հաջող առաջարկներ:

21-24-ին՝ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, շփումներ: Կհետաքրքրվեք կրթությամբ, անհրաժեշտ ինֆորմացիա կփնտրեք: Համատեղ գործունեություն հարազատների հետ: Կռահող կլինեք:

Ձկներ

Վերջանում է Ձկների ամիսը, և անձնական գործերով հետաքրքրվածությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 18-20-ին՝ անձնական գրավչության աճ: Նախաձեռնող կլինեք ռոմանտիկ ու հասարակական գործերում: Հաջող անձնական գործեր բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել շրջապատողների վրա լավ տպավորություն թողնելու համար:

21-24-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Ձեր աշխատավարձը բարձրացնելու նպատակով կրթություն կստանաք: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Հաջողությամբ կծրագրեք ֆինանսական գործերը: Հաճախակի գործնական ուղևորություններ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   605 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ