...

Մարտի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 1-6-ին՝ մտավոր կարողությունների աճ և լավ նորություններ: Ընկերների կամ հասարակական աշխատանքի շնորհիվ նոր հնարավորություններ կլինեն: 3-4-ին՝ անսպասելի իրադարձություն, որը դեպի լավը կփոխի ֆինանսական գործերի վիճակը: Բիզնեսում հեշտությամբ կթաքցնեք անձնական ծրագրերն ու դրանից օգուտ կքաղեք: Հնարավոր է՝ վերադարձնեն պարտքերը:

7-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Ցուլ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ միջոցառումներին, ընկերների հետ շփումներին մասնակցության անհրաժեշտություն կառաջանա: 1-6-ին կհասնեք նպատակին և առաջ կմղեք գործերը: Հաջող բանակցություններ ղեկավարության և ենթակաների հետ: 3-4-ին գործողություններում ազատության ձգտում և գործերի սովորական ընթացքը փոխելու ցանկություն կառաջանա: Համակրանք առաջացնելու կարողություն, աջակցություն ընկերներից: Ակտիվ կլինեք հասարակական գործերում:

7-ին՝ բարձր տրամադրություն և սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և նրանցից աջակցություն ստանալու կարողություն: Լուրեր հեռվից:

Երկվորյակ

Ծրագրերի իրագործման, դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 1-6-ին՝ առաջխաղացում աշխատանքի մեջ: Հետաքրքրություն արտերկրի և արտասահմանի հետ կապված ամեն ինչի հանդեպ: Հաջող ուղևորություններ: 3-4-ին հնարավոր է ծրագրերի կտրուկ փոփոխություն, կգործեք՝ հետևելով սեփական ինտուիցիային ու հոտառությանը: Կարևոր գործերում և աշխատանքի մեջ կձգտեք փոփոխությունների: Ղեկավարությունը կօգնի որոշ խնդիրներ լուծել:

7-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանիքի գործերին ու բյուջեին:

Խեցգետին

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 1-6-ին հաջողակ կլինեք: Երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրների անսպասելի և հաջող լուծում: Հաջողություններ համատեղ բիզնեսում և համատեղ գործերում: 3-4-ին՝ օգտակար նախաձեռնություններ ու գաղափարներ: Հաջող մասնակցություն հասարակական գործերին: Անսպասելի իրավիճակներ կամ առաջարկներ արտասահմանցիներից կամ ազդեցիկ անձանցից:

7-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Առյուծ

Ծանր ու անկայուն շրջան է՝ փոփոխության ակնկալիքներով և ընտրության պահերով: 1-6-ին մեծ հնարավորություններ ու հեռանկարներ գործնական և ռոմանտիկ հարաբերություններում: Լավ օրեր են գործնական համաձայնությունների համար: Համագործակցության հետ կապված ուղևորություններ: 3-4-ին ֆինանսական, մասնագիտական գործերում ինչ-որ բան փոխելու ցանկություն կառաջանա: Ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է ուշադիր լինել: Աջակցություն բիզնեսում: Ազդեցիկ անձանց հետ հարաբերությունների բարելավում:

7-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Օգնություն հարազատներին՝ նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր կլինեք ձեր առողջությանը:

Կույս

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 1-6-ին՝ պրակտիկ գործերի հաջող ընթացք, աշխատանքի մեջ հնարավորությունների ընդլայնում: Առողջության բարելավում: 3-4-ին՝ անկանխատեսելիություն գործնական հարաբերություններում, ինչը դրանում ինչ-որ բան փոխելու ցանկություն կառաջացնի: Նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Կարևոր անձանց և արտասահմանցիների հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կլինի:

7-ին՝ բարձր տրամադրություն: Ժամանակ կանցկացնեք սիրելիի և երեխաների հետ:

Կշեռք

Աշխատանք ու հոգսեր են սպասվում, շատ պիտի ջանաք գործերն ավարտին հասցնելու համար: 1-6-ին՝ գործերի հաջող ծրագրում: Լավատեսությունն ու դրական մտածողությունը էներգիան մեծ հաջողությանը կնպատակաուղղեն: 3-4-ին՝ անսպասելի փոփոխություններ աշխատավայրում կամ էլ պարզապես նման փոփոխությունների ցանկություն կունենաք: Շահի հանդեպ լավ հոտառություն: Համատեղ գործերի ու բիզնեսի լավ արդյունքներ: Առողջության բարելավում: Շահավետ առաջարկներ կստանաք:

7-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Կարիճ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 1-6-ին՝ կարևոր հանդիպումներ հարազատների հետ: Տանը հետաքրքիր միջոցառումների կնախապատրաստվեք: 3-4-ին գործողություններում անկախության ձգտելը, իշխելու և առաջատար լինելու ցանկությունը գործնական ու սիրային հարաբերություններում փոփոխությունների կհանգեցնեն: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու կարողություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

7-ին շատ կշփվեք հարազատների ու գործընկերների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կխլեն տնային գործերն ու հոգսերը: Հետաքրքրություն կառաջանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 1-6-ը ներդաշնակ շփումների և կարևոր հանդիպումների օրեր են: Հետաքրքիր տեղեկատվություն կստանաք: Հեշտ կտրվեն ուսումն ու մտավոր գործունեությունը: 3-4-ին գործերը կարգի բերելու, աշխատանքի մեջ ինչ-որ բան փոխելու անսպասելի անհրաժեշտություն կառաջանա: Տան համար գնումներ կանեք, հոգ կտանեք ձեր առողջության մասին, կբարելավեք այն: Որոշ ընտանեկան խնդիրներ լուծում կստանան:

7-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային խնդիրները լուծելիս: Հետաքրքրություն առևտրի և բիզնեսի նկատմամբ: Հնարավոր են անկանխատեսելի ծախսեր:

Այծեղջյուր

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 1-6-ին հաջողություններ ու նոր հնարավորություններ ֆինանսական գործերում և բիզնեսում: Լավ բանակցություններ: Հաջող կոմերցիոն գործունեություն: 3-4-ին՝ տարօրինակ հանդիպումներ, հարազատներն անսպասելի վարքով աչքի կընկնեն: Անսպասելի, բայց հաջող ուղևորություններ: Համոզելու և համակրանք առաջացնելու կարողություն:

7-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Կդրսևորեք ձեզ տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

Ջրհոս

Կձգտեք դեպի նյութական շահը, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 1-6-ին՝ լավատեսություն ու դրական մտածողություն: Պիտանի և կարևոր կապերի կամ հստակ ծրագրավորման շնորհիվ հնարավորություններն ընդլայնելու և գործերն առաջ մղելու շանս կունենաք: 3-4-ը լավ ժամանակ է ֆինանսական գործերում ու բիզնեսում նախաձեռնող լինելու համար: Անսպասելի գումար կստանաք: Հաջողակ կլինեք: Աջակցություն կստանաք հարազատներից:

7-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն և հուզական կլինեք:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 1-6-ին՝ լավ հոտառություն, ուժեղ ինտուիցիա: Հաջողակ կլինեք: Հեշտությամբ կկռահեք ուրիշների մտադրություններն ու ծրագրերը: 3-4-ին անսպասելի հանդիպումներն ու ծանոթությունները հետաքրքիր և օգտակար կլինեն: Անսպասելիորեն կլուծվեն հարազատների հետ առկա խնդիրները: Ինքնատիպ վարքը կամ գաղափարները կարող են համակրանք առաջացնել: Հնարավոր է տրամադրության կտրուկ փոփոխություն կամ էլ նույնքան կտրուկ կփոխվեն շփումներում ձեր անձնական հետաքրքրությունները:

7-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2021

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   663 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ