...

Մարտի 1-ին նեղացած չէր, տրամադրությունն էր վատ

Մարտի 1-ին նեղացած չէր, տրամադրությունն էր վատ

«Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է։ Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս։ Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնեմ։ Եթե մենք ինքներս մեզ չվնասենք, մեզ դժվար է վնասել»,- աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

«ՉԻ». Տեսնես 2008 թվականի մարտի 1-ին նեղացա՞ծ էր, թե՞ պարզապես վատ տրամադրություն ուներ: Տեսնես իրեն հարց տվե՞լ է, թե ինչու էր ժողովուրդը հազարներով դուրս եկել փողոցներ, ու անգամ մահակների միջոցով հնարավոր չէր լինում ճնշել ըմբոստությունը:

Մի անգամ եկել եք, տեսել ենք, թե ում խնդիրներն եք լուծում և հատկապես ում կենսամակարդակն է բարձրանում: Իզուր ծանր տեղներդ մի թեթևացրեք. այդ խմբի կենսամակարդակը հիմա էլ է շատ բարձր: Ձախողված իշխանությունը ոչինչ չարեց, որ այդ խմբի կենսամակարդակը մի փոքր իջնի: Ինչպես արտոնյալ բիզնես էին անում, ինչպես պետական տենդերներ էին հաղթում, այնպես էլ շարունակում են իրենց գործունեությունը:

Ինչ վերաբերում է ինքներդ ձեզ չվնասելուն, ապա այստեղ միանշանակ ճիշտ եք: Այնքան եք բզբզելու, որ ժողովուրդը անի այն, ինչը չարեց ապիկար իշխանությունը: Այն է՝ զրկելու է թալանածը վայելելու հնարավորությունից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   655 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ