Խոյ
Շարունակվում է Խոյի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերն ու կծրագրեք ձեր զարգացումը: 28-30-ին խնդիրներ կծագեն ընկերների, կազմակերպությունների հետ կապված համատեղ գործերում: Սահմանափակ հնարավորություններ կառաջանան նոր նախաձեռնություններում: Հարաբերություններում հեռանկարների բացակայություն կստեղծվի:
31-3-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն գաղափարները և ծրագրերը առաջ տանելիս: Գիտելիքներն ու կարողությունները հաջողությամբ ու շահավետ կիրառելու ունակություն: Հանդիպումներ ու շփումներ շատ կլինեն: Հասարակական կապերի ընդլայնում:
Ցուլ
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 28-30-ին անձնական շահի վրա կենտրոնացած լինելը կարող է սառնություն մտցնել հարաբերություններում: Գործերն առաջ մղելու նպատակով ստիպված եք լինելու հարթել հարաբերությունները ղեկավարության, պաշտոնատար անձանց հետ:
31-3-ին՝ ուժեղ ինտուիցիա և հոտառություն: Կարևոր ու գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: Ուրիշներին հեշտությամբ հասկանալու ունակությամբ աչքի կընկնեք: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից:
Երկվորյակ
Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 28-30-ին գործերն ու հնարավորություններն ընդլայնելու համար գաղափարների պակաս կլինի կամ էլ դրանք ընդհանրապես կբացակայեն: Դժվարությամբ հարաբերություններ կհաստատեք ազդեցիկ անձանց ու արտասահմանցիների հետ: Արտերկրի հետ կապված գործերի կանգ:
31-3-ին՝ արագ կռահողականություն, կստանաք անհրաժեշտ տեղեկատվությունը, հաջողությամբ կծրագրեք գործերը: Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում ընկերների հետ: Կապեր կստեղծեք կազմակերպությունների հետ: Նորություններ կստանաք:
Խեցգետին
Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 28-30-ին՝ կասկածամտություն կամ խանդի պահեր հարաբերություններում: Հուզական տեսանկյունից փակ կլինեք: Բիզնեսում ու ֆինանսական գործերում ուրիշի ազդեցության տակ կընկնեք: Հիասթափություն՝ համատեղ գործերի արդյունքներից:
31-3-ին ծրագրերն իրագործելու հնարավորություն կլինի: Լավ ժամանակ է կարևոր անձանց հետ բանակցությունների համար: Գործերի հաջող ծրագրում: Գիտելիքների, ունակությունների և ինֆորմացիայի ճիշտ օգտագործման շնորհիվ առաջ կմղեք գործերը:
Առյուծ
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 28-30-ին՝ սառնություն կծագի գործընկերների և զուգընկերների հետ հարաբերություններում: Հարաբերությունների համար վճռորոշ օրեր են. դրանք կամ մակերեսային կդառնան, կամ էլ վերջնականապես կամրապնդվեն: Կարող են վերականգնվել հին կապերը:
31-3-ին նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Ակտիվություն արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերում: Գիտելիքներն ընդլայնելու, հատուկ պատրաստություն անցնելու անհրաժեշտություն կառաջանա: Շահավետ շփումներ կունենաք ազդեցիկ անձանց հետ:
Կույս
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 28-30-ին խնդիրներ կառաջանան աշխատավայրում, գործընկերների կամ ղեկավարության հետ հարաբերություններում: Աշխատանքից գումար ստանալու հարցում ձգձգումներ կլինեն: Հնարավոր է՝ ստիպված լինեք բարդ պարտականություններ կատարել:
31-3-ին վստահ կլինեք ձեր գաղափարներն արտահայտելիս, կկարողանաք թափանցել իրերի խորքը: Խնդիրների լուծման գաղափարներ կունենաք: Համատեղ գործերի լավ արդյունքներ:
Կշեռք
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 28-30-ին հուզական տեսանկյունից փակ կլինեք: Սառնություն հարաբերություններում: Դժվարություններ ինքնարտահայտվելիս: Հեղինակությունը կնվազի: Խնդիրներ կոլեկտիվում կամ կազմակերպությունների հետ: Սահմանափակումներ կապերի մեջ:
31-3-ին հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն, նոր գործնական կապեր կհաստատեք, հետաքրքիր տեղեկատվություն կստանաք գործընկերներից: Սպասվում են կարճատև ուղևորություններ ամուսինների կամ սիրելիների հետ:
Կարիճ
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 28-30-ին՝ խնդիրներ ընտանեկան հարաբերություններում: Կզբաղվեք տնային գործերով, հոգ կտանեք հարազատների մասին: Ֆինանսական դժվարություններ կունենաք, խնայելու անհրաժեշտություն կառաջանա:
31-3-ին կարգապահությունը, կազմակերպվածությունը, գիտելիքների կիրառումը կօգնեն առաջ մղել գործերը, կնպաստեն աշխատանքին: Լավ օրեր են գեղեցիկ ու նորաձև իրեր ձեռք բերելու համար: Սննդակարգի հանդեպ հետաքրքրություն կառաջանա:
Աղեղնավոր
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 28-30-ին հարաբերությունները ֆորմալ բնույթ կունենան: Սահմանափակումներ կամ դժվարություններ կապերում, ձգձգումներ ուղևորությունների ժամանակ, կհետաձգեք կարևոր հանդիպումները: Անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն:
31-3-ին ինքնավստահ և ակտիվ կլինեք ձեր գաղափարներն ու ծրագրերն առաջ տանելիս: Վառ հանդիպումներ ու ծանոթություններ: Կարճատև հաճելի ուղևորություններ:
Այծեղջյուր
Մեծ ուշադրություն կխլեն տնային գործերն ու հարազատների հետ հոգսերը: Ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրություն կառաջանա: 28-30-ին՝ ֆինանսական անվտանգության ձգտելու պատճառով բիզնեսի հարկադիր կանգ: Զգուշություն առևտրի մեջ: Սահմանափակումներ գնումներ անելիս, կուզենաք խնայել:
31-3-ին տանը հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն կամ էլ ակտիվորեն կծրագրեք տնային գործերը: Ուղևորություններ կենցաղային հարցերով: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ:
Ջրհոս
Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 28-30-ին՝ փակվածություն, համագործակցելու ցանկության բացակայություն: Հարաբերություններում սառնություն կնկատվի: Պատասխանատվության աճ, կձգտեք բոլոր հարցերը ձեր օգտին լուծել: Հավանական են հանդիպումներ իշխանություն ունեցող անձանց հետ:
31-3-ին՝ արագ կռահողականություն: Ինֆորմացիայի և կապերի ակտիվ փնտրտուք: Համատեղ գործեր հարազատների, գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ անձնական հարցերով:
Ձկներ
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 28-30-ին շփումները գաղտնի, զգուշավոր բնույթ կունենան: Գործնական ու սիրային հարաբերություններում վստահության բացակայություն: Կհեռանաք գործերից: Զգուշավոր կլինեք ֆինանսական գործերում և աշխատանքի մեջ:
31-3-ին ֆինանսական գործերի, գնումների հետ կապված ծրագրերի իրագործում: Լավ բանակցություններ ու համաձայնություններ գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ: Կօգնեք հարազատներին պրակտիկ գործերում: