...

Մարտի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: 6-7-ին կշարունակվեն ֆինանսական գործերի բարելավումը, առևտրի մեջ հաջողությունները, հաջող գնումները:

8-12-ին ակտիվ հանդիպումների և նոր ծանոթությունների շրջան է, որոնք ձեր գրավչության ու լավ շարժուձևի շնորհիվ շահեկան կլինեն: Հաջող գնումներ ու կարճատև ուղևորություններ են սպասվում: Կբարելավվեն հարազատների հետ հարաբերությունները:

Ցուլ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր՝ ընկերների հետ: 6-7-ին կշարունակվեն անսպասելի հնարավորությունները, որոնք թույլ կտան իրագործել անձնական նպատակներն ու խնդիրները:

8-12-ին հաջողակ կլինեք ֆինանսական գործերում, բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք ընկերների և գործընկերների կողմից: Գեղեցիկի և անձնական շահի զգացում: Գաղտնի հանդիպումներ կկայանան:

Երկվորյակ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 6-7-ին կշարունակվեն հնարավորություններ ստեղծվել անձնական նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար:

8-12-ին՝ անձնական մեծ ակտիվություն ու նախաձեռնողականություն: Հաջող գործեր ու հանդիպումներ են սպասվում կոլեկտիվներում, կազմակերպություններում: Հասարակական գործերին մասնակցելիս կամ ընկերների հետ հանդիպելիս ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել ու համակրանք շահել:

Խեցգետին

Կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 6-7-ին կշարունակվեն լավ նորությունները, հետագայում հաջողակ լինելն էլ կօգնի իրագործել ծրագրերը: Ինքնավստահություն ձեռք կբերեք:

8-12-ին գաղտնի գործունեությունը կարող է հաջողություններ բերել ֆինանսական գործերում: Անսպասելի ուշադրության կարժանանաք ազդեցիկ անձանց կողմից: Ձեզ լավ ներկայացնելու և ձեզ վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն կունենաք:

Առյուծ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող պայմանների հետ: 6-7-ին կշարունակվեն հաջողության պահերը, որոնք իրավիճակն ու գործերը դեպի լավը կփոխեն: Ինտուիցիան կուժեղանա:

8-12-ին բազմաթիվ հանդիպումներ են սպասվում, նոր ընկերներ կգտնեք: Կմասնակցեք հասարակական գործերին ու կազմակերպությունների միջոցառումներին: Լավ կընթանան արտասահմանի և արտասահմանցիների հետ կապված գործերը: Օգտակար նախաձեռնություններ կսկսեք:

Կույս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսնուց կամ կնոջից: 6-7-ին անսպասելի օգնության, աջակցության շնորհիվ կրկին կկարողանաք կարգավորել գործերի վիճակը:

8-12-ին հաճելի տեսքի կամ վարքի շնորհիվ ձեր ուզածին հասնելու հնարավորություն կունենաք: Նպատակին հասնելու հարցում համառություն կդրսևորեք: Շահի հանդեպ լավ հոտառություն: Հաջողություններ են սպասվում համատեղ գործերում:

Կշեռք

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 6-7-ին կշարունակվեն անսպասելի հնարավորություններ ստեղծվել ձեր ծրագրերի իրագործման համար:

8-12-ին իրադարձությունների հաջող ընթացքն ու շրջապատողների բարյացակամ վերաբերմունքը կօգնեն առաջ մղել գործերը: Արտերկրից լավ առաջարկներ կստանաք: Հաճելի գործընկեր գտնելու հնարավորություն կլինի: Աջակցություն կստանաք:

Կարիճ

Մեծ ուշադրություն կհատկացնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 6-7-ին կշարունակվեն անսպասելի հանդիպումները, ընկերների և գործընկերների օգնությունը, որոնք թույլ կտան իրագործել ծրագրերը: 

8-12-ին լավ փոփոխություններ են սպասվում գործերում և աշխատանքի մեջ: Կբարելավվեն ղեկավարության ու կոլեգաների հետ հարաբերությունները: Շահ կստանաք համատեղ գործերից ու բիզնեսից: Շահի հանդեպ լավ հոտառություն: Բարձր աշխատունակություն և էսթետիկ ճաշակ: Լավ իրեր ձեռք կբերեք:

Աղեղնավոր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 6-7-ին կշարունակվեն տան ու ընտանիքի հետ կապված գործերում անսպասելի հաջողությունները: 

8-12-ին ակտիվորեն կձգտեք գործընկերության, համագործակցության, գործընկեր կամ զուգընկեր գտնելուն: Լավ ժամանակ անցկացնելու և ձեզ վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն կունենաք: Սիրելի մարդկանց շրջանում հանդիպումներ կկայանան:

Այծեղջյուր

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և նրա հետ ակտիվ աշխատանք կտանեք: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադրություն կդարձնեք հարազատների, հարևանների, կոլեգաների գործերին: 6-7-ին կշարունակվեն հանդիպումներն ու նոր ծանոթությունները, որոնք կարող են դեպի լավը փոխել գործերի վիճակը: Հաջող ուղևորություններ են սպասվում:

8-12-ին՝ գործնական մեծ ակտիվություն, տանը և գործերում կարգուկանոն կհաստատեք: Հարմարավետություն կստեղծեք, պիտանի ու գեղեցիկ իրեր կգնեք: Առողջությունն ամրապնդելու նպատակով ուղևորություններ կկատարեք: Բարձր տրամադրություն կունենաք: Ներդաշնակ հարաբերություններ աշխատավայրում:

Ջրհոս

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու նպատակով ջանքեր կգործադրեք: Ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրի մեջ: 6-7-ին հնարավոր է անսպասելի գումար ստանաք, ավելի շատ փող աշխատեք:

8-12-ին շատ նախաձեռնող կլինեք գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում: Կբարելավվեն շրջապատողների հետ հարաբերությունները, թեթև ու հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք: Հաճելի, համակրելի ընկերախմբում ժամանակ կանցկացնեք: Կարճատև ուղևորություններ ու ժամանց:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 6-7-ին կշարունակեք անսպասելի և ինքնատիպ գաղափարներ, մտքեր ունենալ, որոնք թույլ կտան հասնել ձեր ուզածին: 

8-12-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, լավ գնումներ տան համար, կարգուկանոն կհաստատեք տանը և գործերում: Հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում: Ինքնավստահության և գործերի թեթև ընթացքի շրջան է: Աջակցություն կստանաք հարազատներից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   13044 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ