...

Մայիսի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով ու կձգտեք բարելավել այն: 11-12-ին գործնական կապերում դժվարություններ են սպասվում, ֆինանսների պատճառով տարաձայնություններ կլինեն: Իմպուլսիվ ծախսեր: 13-14-ին շփումների ժամանակ շատ լավ կգիտակցեք սեփական շահը: Կարևոր տեղեկատվություն կստանաք:

15-17-ին գործերն ավելի լավ կընթանան, հնարավոր է՝ աջակցություն ստանաք, ֆինանսական գործերում որոշ հաջողություններ են սպասվում:

Ցուլ

Շարունակվում է Ցուլի ամիսը: Ակտիվ կլինեք անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ինքնահաստատման համար ունակությունները դրսևորելիս: 11-12-ին նյարդային լինելը, կոնֆլիկտայնությունը կարող են խանգարել գործերում: Վատ օրեր են բանակցությունների համար: Կարևոր մարդկանցից, պաշտոնյաներից անբարենպաստ տեղեկատվություն կստանաք: 13-14-ին՝ հաջող գնումներ ու առևտուր:

15-17-ին՝ բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից, աջակցություն ու լավ լուրեր կստանաք: Նոր ու հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք:

Երկվորյակ

Գործերը ծրագրելիս և կամային որոշումներ ընդունելիս դժվարություններ կառաջանան: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 11-12-ին սկզբունքներին համառորեն հետևելն ու ցածր աշխատունակությունը կոնֆլիկտների պատճառ կդառնան: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել ուրիշների մասին: 13-14-ին նոր հետաքրքրություններ գտնելու ձգտում կունենաք: Լավ շրջան է գիտելիքներ կուտակելու համար: Գործերն առաջ մղելու հարցում կարող է օգնել ազդեցիկ անձանց աջակցությունը:

15-17-ին հաջող դիպվածը կօգնի լուծել հին խնդիրները: Համատեղ գործերի ու ծրագրերի հաջող ընթացք է սպասվում:

Խեցգետին

Նորի ու հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Սերտ կապեր են սպասվում ընկերների հետ: 11-12-ը լարված օրեր են: Նյարդայնություն, գործողություններում ու մտքերում անկայունություն, անճշտություն կդիտվի: Զգույշ եղեք գործիքների հետ աշխատելիս: 13-14-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն: Բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք:

15-17-ին հետաքրքիր գործնական առաջարկներ ու շահավետ համագործակցություն: Ընկերներից աջակցություն կստանաք:

Առյուծ

Կարևոր որոշումների շրջան է: Գործերն առաջ մղելու, նպատակին հասնելու ձգտում կունենաք: 11-12-ը համագործակցության համար վատ օրեր են: Կոնֆլիկտներ ղեկավարության ու կարևոր անձանց հետ: 13-14-ին փորձառու ու լուրջ գործընկերներ կգտնեք: Լավ խորհուրդներ կստանաք: Ընկերները կօգնեն:

15-17-ին՝ որոշակի հաջողություններ գործերում: Աշխատանք գտնելու հնարավորություն կունենաք: Կհասնեք նպատակին: Հավանության խոսքեր կլսեք ղեկավարությունից:

Կույս

Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև կատարելագործել դրանք: 11-12-ին խոհեմության պակասը, իմպուլսիվությունը, չիրագործված խոստումները կխանգարեն աշխատանքին և գործերը վարելուն: 13-14-ին հաջողությամբ կծրագրեք գործերը: Հնարավոր է աշխատանքի ընդունվելու համար պետք լինի նոր գիտելիքներ ձեռք բերել: Գործերին լուրջ կվերաբերվեք:

15-17-ին՝ բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Աջակցություն ազդեցիկ անձանցից: Ժամանակը հետաքրքիր ձևով անցկացնելու հնարավորություն կունենաք:

Կշեռք

Ուշադրություն ու ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Հաճախ ստիպված եք լինելու հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 11-12-ին՝ անկանխատեսելի ծախսեր, դժվարություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Հնարավոր են խանդի պահեր, վեճեր: 13-14-ին գործերում ինչ-որ բան փոխելու ձգտում: Օգտակար խորհուրդներ կստանաք փորձառու մարդկանցից: Լուրջ վերաբերմունք հասարակության մեջ զբաղեցրած դիրքի հանդեպ:

15-17-ին հաջող փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Լավ կընթանան հարկերի հետ կապված գործերը:

Կարիճ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 11-12-ին՝ լարված հարաբերություններ շրջապատողների հետ, խնդիրներ համագործակցության մեջ, վեճեր ընտանիքում: 13-14-ին լավ ինտուիցիա և գործերը հստակ կազմակերպելու ունակություն:

15-17-ին բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հաջող կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով: Լավ նորություններ և առաջարկներ:

Աղեղնավոր

Մտավոր և ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 11-12-ին՝ լարված, բայց անարդյունավետ աշխատանք, ինչ-որ բան անընդհատ կշեղի գործերից: 13-14-ին՝ հստակություն շփման մեջ: Շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ, ինչպես նաև օգտակար համագործակցություն են սպասվում: 

15-17-ին աշխատավայրից ու գործընկերներից լավ նորություններ կստանաք: Հնարավոր է ֆինանսական գործերի ու նյութական վիճակի բարելավում:

Այծեղջյուր

Մեծ ուշադրություն կդարձնեք ինքներդ ձեզ, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 11-12-ին՝ անսպասելի ծախսեր, կոնֆլիկտներ ֆինանսական հարցերի պատճառով: 13-14-ին՝ պրակտիկ մտածողություն, հաջողությամբ կծրագրեք գործերը, խնայելու հնարավորություն կունենաք:

15-17-ին՝ լավատեսական տրամադրություն: Կլուծվեն անձնական խնդիրները: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների:

Ջրհոս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին, հարազատների հետ հարաբերություններին ու կենցաղային խնդիրներին: 11-12-ին՝ մեծ հուզականություն, որը վատ կանդրադառնա ընտանեկան հարաբերությունների վրա: Ընտանեկան հոգսերը կարող են անհանգստացնել ու նյարդայնացնել: 13-14-ին կազմակերպվածությունն ու կարգապահությունը կօգնեն լավ տպավորություն թողնել ու հասնել ուզածին:

15-17-ին՝ լավ նորություններ տանը, ընտանիքում: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը երկար բացակայությունից հետո վերադառնա: Որոշ ցանկություններ կիրականանան:

Ձկներ

Շատ շփվող, հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, դրա հետ կապված ակտիվ աշխատանք կանեք: Կզբաղվեք մտավոր աշխատանքով: Ուշադիր կլինեք հարազատների, գործընկերների, հարևանների գործերին: 11-12-ին՝ նյարդայնություն, վատ կհասկանաք մյուսներին, կվիճեք: Հնարավոր է ցրվածություն: Շատ զգայուն կլինեք արտաքին անբարենպաստ պայմանների հանդեպ: 13-14-ին՝ կարևոր զրույցներ տանը: Օգնություն կստանաք հարազատներից: 

15-17-ին՝ հաջող ու խոստումնալից հանդիպումներ: Աջակցություն ընկերներից: Լավ նորություններ են սպասվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2239 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ