...

Մայիսի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 13-15-ին բիզնեսը, ձեր սեփական ֆինանսական գործերը բարելավելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Շահի հանդեպ լավ հոտառություն: Խնայելու շանս կընձեռվի:

16-19-ը բարենպաստ շրջան է ֆինանսական ու պրակտիկ գործերի համար: Առաջընթաց բիզնեսում, հաջողություններ առևտրի մեջ: Նորաձև ու թանկարժեք իրեր կգնեք:

Ցուլ

Շարունակվում է Ցուլի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 13-15-ին կձգտեք անձնական ազատության, ինքնատիպ վարք կդրսևորեք: Ընկերների շրջանում կամ կոլեկտիվում առաջատարի դերը ստանձնելու ձգտում: Հաջող մասնակցություն հասարակական գործերին, որոնցից նյութական շահ կունենաք: Ֆինանսական գործերում ու բիզնեսում խելամիտ զգուշություն կցուցաբերեք:

16-19-ին՝ լավատեսության աճ, անձնական դրական աճի ու հեղինակության աճի շրջան է լինելու: Կհանդիպեք ազդեցիկ անձանց հետ:

Երկվորյակ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 13-15-ին անսպասելի իրավիճակներ կլինեն, որոնք թույլ կտան իրագործել նպատակներն ու ցանկությունները, հնարավոր է ազդեցիկ դեմքից անսպասելի նյութական աջակցություն ստանաք: Շահի հանդեպ լավ հոտառություն:

16-19-ին գործերում հաջողակ կլինեք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Սեփական շահին ուղղված ուժեղ ինտուիցիա:

Խեցգետին

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 13-15-ին կընկերանաք ազդեցիկ մարդկանց հետ: Հաջողություններ կազմակերպությունների հետ կապված գործերում: Բիզնեսը կազմակերպելու, կայունացնելու կամ ֆինանսական գործերը բարելավելու գաղափարներ կհայտնվեն: Հնարավոր է արտերկրից գումար ստանաք:

16-19-ին՝ լավ նորություններ ու հեռանկարներ անձնական գործերում: Կազմակերպությունների գործերին մասնակցության շնորհիվ հեղինակության աճ: Աջակցություն ազդեցիկ ընկերներից:

Առյուծ

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 13-15-ին՝ առաջատար լինելու ձգտում: Անձնական նպատակներն իրագործելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն, կամ էլ ընկերները կօգնեն կյանքի կոչել ծրագրերը: Գումարը կօգնի լուծել կարևոր հարցերը: Հաջողություններ համատեղ գործերում ու համատեղ բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

16-19-ին լավ շրջան է մեծ արդյունքներ արձանագրելու, ձեր նպատակներին հասնելու ու ծրագրերն իրագործելու համար: Առաջխաղացում մասնագիտական գործերում: Աջակցություն կարևոր մարդկանցից:

Կույս

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 13-15-ին՝ ինտուիցիայի ուժեղացում, անձնական զարգացման լավ գաղափարներ կունենաք: Արտերկրի ու արտասահմանցիների հետ կապված հետաքրքիր նորություններ: Շահավետ գործընկերության համար լավ հնարավորություններ կստեղծվեն:

16-19-ին՝ բարյացակամ վերաբերմունք ուրիշների հանդեպ, կձգտեք օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Հետաքրքրություն հոգևոր արժեքների հանդեպ: Բարձր դիրքի հասնելու, հեղինակություն ձեռք բերելու հնարավորություն: Հնարավորությունների ընդլայնում:

Կշեռք

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 13-15-ին հաջող պատահարը կօգնի անսպասելի լուծել հին խնդիրները: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Աշխատավայրում գործերի բարելավում, ավարտված գործերի դիմաց կվարձատրվեք: Հնարավոր է վերադարձնեն պարտքերը:

16-19-ին բարդ իրավիճակներում անսպասելիորեն հաջողակ կլինեք, կլուծվեն խնդիրները, կարևոր փոփոխություններ տեղի կունենան: Լավ կընթանան գործերը համատեղ բիզնեսում:

Կարիճ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 13-15-ին՝ անսպասելի փոփոխություններ գործընկերության մեջ, ամուսինների հետ գործերում: Կծանոթանաք ձեզ համար շահեկան մարդկանց հետ: Հարաբերությունների ամրապնդում ու կայունացում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

16-19-ին բարձր հասարակական դիրքի ու ճանաչման հասնելու հնարավորություն կունենաք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից, հաջող բանակցություններ: Ուրախության պահեր ռոմանտիկ և ամուսնական հարաբերություններում:

Աղեղնավոր

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 13-15-ին աշխատավայրում անսպասելի լավ հեռանկարներ կստեղծվեն: Հիվանդների առողջական վիճակն անսպասելիորեն կբարելավվի: Տանը հարմարավետություն ստեղծելու համար աշխատանք կարվի, կարգի կբերեք տնային գործերը:

16-19-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ: Գործերի առաջխաղացում: Օգնություն կստանաք ազդեցիկ մարդկանցից: Առողջության բարելավում:

Այծեղջյուր

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 13-15-ին՝ լավ փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Նպատակին հասնելու, անձնական ծրագրերն իրագործելու անսպասելի հնարավորություններ կհայտնվեն: Համատեղ ուղևորությունները կնպաստեն հարաբերությունների բարելավմանը:

16-19-ը հաջող օրեր են, լավատես կլինեք: Հեղինակության աճ, հասարակական դիրքի բարելավում: Կմասնակցեք մշակութային միջոցառումների:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 13-15-ին՝ տանը գործերի անսպասելի բարելավում, կլուծվեն ընտանեկան խնդիրները: Նորություններ տանը: Ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավումը կօգնի լուծել անձնական խնդիրները: Հաջող գնումներ կանեք: Օգնություն հարազատների ու մտերիմների կողմից:

16-19-ին ընտանեկան գործերում հաջողություններ կլինեն: Ուրախ միջոցառումներ տեղի կունենան տանը:

Ձկներ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Մեծ հետաքրքրասիրություն, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 13-15-ին կռահող լինելը, անսպասելի գաղափարները կօգնեն իրագործել ծրագրերը: Ծանոթություններին ու հանդիպումներին չափազանց զուսպ ու պրակտիկ մոտեցում կցուցաբերեք: Հարաբերություններում անձնական շահ կփնտրեք: Գործնական հանդիպումներ հարազատների հետ:

16-19-ին՝ հաջողություններ ուղևորությունների, հանդիպումների, ծանոթությունների ժամանակ: Հեշտությամբ կշփվեք ազդեցիկ մարդկանց հետ: Լավ ժամանակ է նոր գիտելիքներ ստանալու համար: Լավ նորություններ հարազատներից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ