...

Մայիսի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 16-17-ին՝ խնդիրներ կծագեն ֆինանսական գործերում ու բիզնեսում: Ծախսեր կանեք ընկերների հետ գործերի կամ կոլեկտիվ միջոցառումների վրա: Վատ կընթանան կազմակերպությունների հետ գործերը:

18-22-ին հնարամիտ ու կռահող կլինեք, մտավոր լավ գործունեություն կծավալեք: Լավ օրեր են հեռու և մոտ ուղևորությունների համար: Հնարավոր է աջակցություն ստանաք հարազատներից ու գործընկերներից:

Ցուլ

Վերջանում է Ցուլի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 16-17-ին փառասիրական ծրագրերը չեն իրագործվի: Մասնագիտական ծանր պարտականությունները կխանգարեն անձնական գործերին ու մեծ ուժեր կխլեն: Անհասկացողություն ու սառնություն ղեկավարության, պաշտոնատար անձանց կողմից:

18-22-ին՝ ուժեղ ինտուիցիա և շահի հանդեպ լավ հոտառություն: Հաջողակ կլինեք ֆինանսական գործերում: Հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Երկվորյակ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և մայիսի 21-ից սկսվում է Երկվորյակի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 16-17-ին անպիտան ու հոգնեցնող գործերով զբաղվելու անհրաժեշտություն կառաջանա, ինչն էլ կշեղի անձնական գործերից ու հետաքրքրություններից: Կձգձգվեն արտերկրի ու արտասահմանցիների հետ կապված գործերը: Հստակ ծրագրերի ու գաղափարների բացակայություն:

18-22-ին պիտանի տեղեկատվություն կամ շահավետ առաջարկներ կստանաք, որոնք թույլ կտան ընդլայնել ձեր հնարավորությունները: Աջակցություն կստանաք ընկերներից կամ կազմակերպություններից:

Խեցգետին

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 16-17-ին կախվածության մեջ կհայտնվեք ընկերներից կամ խմբային հետաքրքրություններից: Հեռանկարների բացակայությունը կարող է փչացնել տրամադրությունը: Խնդիրներ կծագեն համատեղ գործերում ու համատեղ գումարն օգտագործելիս:

18-22-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ, հաջող պատահականությունն էլ կօգնի հասնել նպատակին: Շահի հանդեպ լավ հոտառություն: Սեփական ծրագրերն իրագործելու համար գործողությունների հստակ հաշվարկ կանեք:

Առյուծ

Վերջանում է ծրագրերի իրագործման, սեփական դիրքերի համար պայքարի շրջանը, և սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 16-17-ին իրադարձությունների անհաջող ընթացքն ու մրցակիցները կարող են խանգարել մասնագիտական գործերին, կարևոր անձնական ծրագրերի իրագործմանը: Դժվարություններ կունենաք ղեկավարության ու պաշտոնատար անձանց հետ շփումներում:

18-22-ին լավ նորություններ ու առաջարկներ կստանաք, ազդեցիկ ընկերներ կգտնեք: Աջակցություն կստանաք կազմակերպություններից: Հաջողություններ կունենաք հասարակական գործերում:

Կույս

Այս շաբաթվանից սկսվում է որոշակի ծրագրերի ու հույսերի իրագործման շրջանը: 16-17-ին ծանր աշխատանքն ու պարտականությունները կարող են զրկել ձեզ լավատեսությունից ու սեփական ուժերի հանդեպ հավատից: Դժվարություններ կլինեն գործատուների և ազդեցիկ անձանց հետ շփումներում:

18-22-ին շահավետ կապեր ձեռք կբերեք, ազդեցիկ անձանց շրջանում ծանոթություններ կհաստատեք: Առաջընթաց կունենաք մասնագիտական գործերում:

Կշեռք

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 16-17-ին փառասիրական ծրագրերն իրականություն չեն դառնա: Հասարակական ու ռոմանտիկ գործերը վատ ընթացք կունենան: Իրավիճակից կամ կոլեկտիվ հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք: Գործողություններում ազատության սահմանափակում, ինքներդ էլ կաշկանդված կլինեք:

18-22-ին լավ բանակցություններ ու հանդիպումներ են սպասվում, որոնք կազմակերպված կլինեն ազդեցիկ անձանց կողմից կամ էլ հեղինակավոր անձինք մասնակցություն կունենան դրանց:

Կարիճ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 16-17-ին՝ դժվարություններ ու սառնություն կծագեն հարաբերություններում, այդ թվում՝ ընտանեկան հարաբերություններում: Կխուսափեք համագործակցությունից: Ինքնավստահ չեք լինի:

18-22-ին՝ կարգապահություն և առաջընթաց կունենաք աշխատանքի մեջ: Լավ օրեր են ճիշտ ախտորոշում ստանալու և բուժվելու համար: Հաջողություններ կունենաք համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

Աղեղնավոր

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն անհանգստացնել շրջապատողների հետ հարաբերությունները: 16-17-ին բարդ աշխատանքը կարող է մեծ ուժեր խլել: Խնդիրներ կունենաք աշխատավայրում, գործատուների հետ բանակցելիս: Հնարավոր է նկատելի դառնա գիտելիքների կամ պրոֆեսիոնալիզմի պակասը: Ձգձգումներ ճանապարհին կամ ապրանք առաքելիս:

18-22-ին հաջող հանդիպումներ կունենաք սիրելիների հետ: Առաջընթաց է սպասվում սիրային հարաբերություններում: Ձեր գաղափարներն աջակցություն կստանան կարևոր անձանց կողմից:

Այծեղջյուր

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 16-17-ին դժվարություններ կունենաք պրակտիկ ու ֆինանսական գործերում, բիզնեսում: Անձնական ծրագրերն իրագործելու համար գումարը չի բավականացնի:

18-22-ին լավ զրույցներ ու նորություններ են սպասվում տանը: Ընտանեկան բարեկեցության աճ կգրանցվի: Հանդիպումներ կունենաք հեռվից ժամանած հարազատների հետ:

Ջրհոս

Աստիճանաբար կնվազեն ընտանեկան հոգսերն ու խնդիրները, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 16-17-ին տանը կարևոր ու բարդ գործեր կառաջանան: Անձնական պլանում ուժերի անկում, հոգնածություն, վատատեսություն կարձանագրվի: Սառնություն կդիտվի հարազատների հետ հարաբերություններում:

18-22-ին կցուցաբերեք լավատեսական մտածողություն, ինտելեկտուալ լավատեսություն, հետաքրքրություն՝ փիլիսոփայության ու բարձրագույն կրթության հանդեպ: Առաջընթաց կունենաք ռոմանտիկ հարաբերություններում: Հաջող ուղևորություններ են սպասվում:

Ձկներ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը: Կսկսվի ընտանեկան խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 16-17-ին ձգձգումներ կլինեն հանդիպումների և ուղևորությունների ժամանակ, անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն: Արագ կհոգնեք:

18-22-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Լավ գնումներ կանեք տան համար: Ընտանեկան բարեկեցության աճ է սպասվում: Հարազատները նյութական աջակցություն կցուցաբերեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1560 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ