...

Մայիսի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի շփման, տեղեկատվական ոլորտի հանդեպ հետաքրքրությամբ: 18-19-ին լավ կընթանան գնումների հետ կապված գործերը: Հաջողություններ են սպասվում ֆինանսական գործերում: Հնարավոր է աջակցություն ստանաք: 

20-24-ին լավ նորություններ են սպասվում: Գործնական աջակցություն կամ փորձառու մարդկանցից պիտանի խորհուրդներ կստանաք: Գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն կունենաք:

Ցուլ

Վերջանում է Ցուլի ամիսը. անձնական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 18-19-ին՝ բարյացակամ վերաբերմունք շրջապատի կողմից, աջակցություն ու լավ լուրեր կստանաք: Նոր ու հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք:

20-24-ին անձնական պատասխանատվության մեծ զգացումն ու կառուցողական մտածողությունը կօգնեն առաջ մղել գործերն ու հաջողությունների հասնել աշխատանքի մեջ: Կարող է բարելավվել ֆինանսական վիճակը:

Երկվորյակ

Այս շաբաթ վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և մայիսի 20-ից սկսվում է Երկվորյակի ամիսը, որն իր հետ ուժերի ու անձնական նախաձեռնության աճ կբերի: 18-19-ին հաջող զուգադիպության շնորհիվ կկարողանաք լուծել հին խնդիրները: Սպասվում է համատեղ գործերի, ընդհանուր ծրագրերի հաջող ընթացք:

20-24-ին գործերում փոփոխություններ են սպասվում, որոնք նոր հնարավորություններ կբացեն սեփական ջանքերի ու կարևոր անձանց աջակցության շնորհիվ:

Խեցգետին

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 18-19-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն: Հետաքրքիր գործնական առաջարկներ ու շահավետ գործընկերություն է սպասվում: Աջակցություն կստանաք ընկերներից:

20-24-ին հաջողակ կլինեք պրակտիկ գործերում: Ուժեղ ինտուիցիայի շնորհիվ հնարավոր են հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում:

Առյուծ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների ու զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 18-19-ին՝ որոշակի հաջողություններ աշխատանքի մեջ: Աշխատանք գտնելու հնարավորություն կունենաք: Կհասնեք ձեր նպատակին: Հավանության խոսքեր կլսեք ղեկավարությունից:

20-24-ին շահավետ գործնական կապեր կհաստատեք կազմակերպությունների հետ, համաձայնություն կկնքեք ընկերների հետ: Հնարավոր է հայտնվեն հին ու հուսալի գործընկերները:

Կույս

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի իրագործման ու հույսերի շրջանը: 18-19-ին՝ բարեհամբույր վերաբերմունք շրջապատողների կողմից: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից: Ժամանակը հետաքրքիր ձևով անցկացնելու հնարավորություն կունենաք:

20-24-ին՝ հաջող աշխատանք ու գործերի հաջող ավարտ: Գործերը լավ կազմակերպելու ու ծրագրելու տաղանդ կդրսևորեք: Կամրապնդեք ձեր առողջությունը:

Կշեռք

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 18-19-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Լավ կընթանան հարկերի հետ կապված գործերը:

20-24-ին՝ անձնական հեղինակության աճ, բարյացակամ վերաբերմունք ազդեցիկ անձանց կողմից, շահավետ հարաբերություններ ու նույնքան շահավետ առաջարկներ: Հնարավոր է վերականգնվեն նախկին հարաբերություններն ու հին գործերը:

Կարիճ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 18-19-ին՝ բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հաջող կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով: Լավ լուրեր ու առաջարկներ են սպասվում:

20-24-ին՝ դրական փոփոխություններ տանը, ընտանեկան խնդիրների լուծում, ֆինանսական գործերի բարելավում: Հարազատների հետ համատեղ բիզնես սկսելու ցանկություն կունենաք:

Աղեղնավոր

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը, ավելի շատ կհետաքրքրեն շրջապատողների հետ հարաբերությունները: 18-19-ին լավ նորություններ են սպասվում աշխատավայրից ու գործընկերներից: Ֆինանսական գործերի ու նյութական վիճակի բարելավում:

20-24-ին՝ օգտակար ու շահավետ հանդիպումներ, ծանոթություններ: Հուսալի գործընկեր ձեռք կբերեք: Օգնություն ու լավ խորհուրդներ փորձառու մարդկանցից: Հոգ կտանեք երկարաժամկետ ծրագրերի ու խնդիրների մասին:

Այծեղջյուր

Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Ավելի շատ հոգսեր առաջ կգան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 18-19-ին՝ լավատեսական տրամադրություն: Կլուծեք անձնական խնդիրները: Գործերում հաջողակ կլինեք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

20-24-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, հնարավոր է գումար ստանաք ավարտած աշխատանքի դիմաց: Շահավետ առաջարկներ են սպասվում:

Ջրհոս

Կսկսեն նվազել ընտանեկան խնդիրներն ու հոգսերը, և ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 18-19-ին՝ լավ իրադարձություններ կամ լուրեր տանը, ընտանիքում: Հնարավոր է ինչ-որ մեկը երկար բացակայությունից հետո վերադառնա, որոշ ցանկություններ իրագործվեն:

20-24-ին գործերում բարձր կազմակերպվածությունն ու կարգապահությունը կգնահատվեն ղեկավարության կողմից: Հնարավոր է վերականգնվեն հին սիրային կամ գործնական հարաբերությունները: Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում:

Ձկներ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, ու կսկսվի ընտանեկան խնդիրների նկատմամբ հատուկ ուշադրության շրջանը: 18-19-ին՝ հաջող ու խոստումնալից հանդիպումներ: Աջակցություն ընկերներից: Լավ նորություններ:

20-24-ին՝ հաջողություններ տնային գործերում: Տանը կարգուկանոն կհաստատեք, հարմարավետություն կստեղծեք: Սերտ կապեր հարազատների հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2211 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ