...

Մայիսի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 20-23-ին՝ նյութական բարեկեցություն, ֆինանսական խնդիրների լուծում: Լավ գնումներ: Հաջողություններ բիզնեսում:

24-25-ին՝ բարձր տրամադրություն: Սկզբունքային կլինեք: Մարդկանց հետ լեզու գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Հեռվից լուրեր կստանաք:

Մայիսի 26-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական խնդիրներով:

Ցուլ

Վերջանում է Ցուլի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրվածությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրվածությամբ: 20-23-ին՝ ուրախ, լավատեսական տրամադրություն: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի: Հարաբերությունների և ֆինանսական վիճակի բարելավում:

24-25-ին անձնական արժանապատվության սուր զգացումը կարող է ընտանիքում լարված մթնոլորտ ստեղծել: Տանը կարևոր փոփոխությունների սպասում կամ նախապատրաստում: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով:

Մայիսի 26-ին լավատես կլինեք, կզբոսնեք ընտանիքի հետ, կհանդիպեք արտերկրից եկած հարազատների հետ: Լուրեր կստանաք:

Երկվորյակ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և մայիսի 20-ից սկսվում է Երկվորյակի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 20-23-ին ինտուիցիան, շահի հանդեպ հոտառությունը կուժեղանան: Երջանիկ պատահար, հաջողություն գործերում: Ուրիշների հանդեպ առատաձեռն կլինեք:

24-25-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Մայիսի 26-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում, խառնվել ընտանիքի բյուջեին:

Խեցգետին

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 20-23-ին լավ լուրեր կստանաք: Կմասնակցեք հասարակական ու քաղաքական գործունեությանը: Ընկերների շրջանում հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ:

24-25-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Ուշադիր կլինեք ձեր առողջության հանդեպ:

Մայիսի 26-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսիններին ու սիրելիներին: Սերտ շփումներ հարազատների ու մտերիմների հետ:

Առյուծ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 20-23-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ, մասնագիտական կամ հասարակական գործերում: Ֆինանսական գործերի բարելավում: Աջակցություն ազդեցիկ մարդկանցից: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ: Լայն ճանաչման կհասնեք:

24-25-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Մայիսի 26-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Տան համար գնումներ կանեք:

Կույս

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 20-23-ին՝ ուրախ, լավատեսական տրամադրություն: Գործերը բարելավելու հնարավորություն կունենաք: Կհետաքրքրվեք արտերկրով ու արտասահմանցիներով:

24-25-ին տնային գործերում ակտիվ կլինեք, կձգտեք գնահատված լինել հարազատների ու մտերիմների կողմից: Կհանդիպեք մտերիմների հետ:

Մայիսի 26-ին կմասնակցեք կարևոր ու հետաքրքիր միջոցառումների:

Կշեռք

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 20-23-ին՝ ինքնավստահություն, ուրախ տրամադրություն: Խնդիրները կլուծվեն: Հաջողություններ բիզնեսում ու ֆինանսական գործերում: Լավ փոփոխություններ հարաբերություններում:

24-25-ին՝ ակտիվ շփումներ հարազատների և կոլեգաների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Մայիսի 26-ին մեծ հետաքրքրություն կցուցաբերեք ընտանեկան գործերի հանդեպ:

Կարիճ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 20-23-ին՝ մեծ հնարավորություններ գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում: Պիտանի, ազդեցիկ գործընկերներ կգտնեք: Հեշտությամբ կհասկանաք ուրիշների տրամադրությունն ու կարիքները:

24-25-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:

Մայիսի 26-ին կձգտեք մտավոր գործունեության, տեղեկատվական աշխատանքի: Կհանդիպեք հարազատների հետ: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:

Աղեղնավոր

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհուզեն շրջապատողների հետ հարաբերությունները: 20-23-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ ու պրակտիկ գործերում: Աշխատանքից գումար կստանաք: Լավ առաջարկներ: Առողջության ամրապնդում:

24-25-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Մայիսի 26-ին ակտիվ կլինեք նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Այծեղջյուր

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով:  20-23-ին՝ ուրախ տրամադրություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից, հեղինակության աճ: Հաջողություններ ռոմանտիկ հարաբերություններում: Կմասնակցեք մշակութային կամ ուրախ միջոցառումների:

24-25-ին զգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն գրավել:

Մայիսի 26-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին ու խնդիրներին և դժվարություններ կունենաք ուրիշներին հասկանալու հարցում:

Ջրհոս

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 20-23-ին՝ ընտանեկան բարեկեցություն: Լավ միջոցառումներ տանը: Կհանդիպեք արտերկրից եկած հարազատների հետ կամ հեռվից լուրեր կստանաք:

24-25-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Մայիսի 26-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Գործերից հեռանալու ձգտում կունենաք: Զգայուն ու հուզական կլինեք:

Ձկներ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 20-23-ին կուրախացնեն հարազատներն ու հաճելի ուղևորությունները: Լավ լուրեր կստանաք:

24-25-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում, նպատակասլացություն:

Մայիսի 26-ին ազատության մեծ ձգտում կունենաք, հանդուրժող չեք լինի ճնշումների հանդեպ: Կհեռանաք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ