...

Մայիսի 27-ից հունիսի 2-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 27-ից հունիսի 2-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և դրա հետ ակտիվ աշխատանք կտանեք: Մտավոր աշխատանք: 27-29-ին պրակտիկ գործերում կօգնի ինտուիցիան: Շահի հանդեպ լավ հոտառություն: Բիզնեսում գործերի բարելավում: Գումարը խնայելու հնարավորություն կլինի:

30-2-ին ակտիվորեն առաջ կմղեք ձեր գաղափարներն ու հայացքները: Շահավետ կապեր կհաստատեք: Բիզնեսի հետ կապված գործերով ուղևորություններ կկատարեք: Ճանապարհին հաճելի ծանոթություններ են սպասվում: Կհետաքրքրվեք հարազատների գործերով:

Ցուլ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 27-29-ին գործերում ինքնավստահ ու կազմակերպված կլինեք: Կոլեկտիվների, կազմակերպությունների գործերին մասնակցելիս մասնագիտական հնարավորություններ կստեղծվեն: Կարևոր տեղեկատվություն կստանաք:

30-2-ին բիզնեսում ակտիվ կլինեք: Բիզնեսում անձնական նախաձեռնություններից շահույթ կստանաք: Համագործակցության լավ արդյունքներ: Հաճելի գնումներ կանեք:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ունակությունները դրսևորելիս: 27-29-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ, պրակտիկ գործերում: Լուրջ հարաբերություններ: Իշխանություն ունեցող մարդկանցից, ղեկավարությունից գործնական առաջարկներ կստանաք: Ուժերը և ուշադրությունը կենտրոնացնելու ունակություն:

30-2-ին կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները: Զբաղված կլինեք հասարակական կամ ռոմանտիկ գործերով: Իրավիճակին լավատեսորեն կնայեք: Համագործակցելու մեծ ցանկություն կունենաք:

Խեցգետին

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անձնական գործերից շեղող հոգսեր կառաջանան: 27-29-ը լավ շրջան է: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, բանակցությունների, կարևոր ինֆորմացիա ստանալու շնորհիվ մասնագիտական գործերում նոր հնարավորություններ կստեղծվեն: Հաջող մասնակցություն կոլեկտիվների, կազմակերպությունների գործերին:

30-2-ին դժվարություններ կունենաք ձեր ծրագրերն իրագործելու հարցում, բայց սեփական շահի հանդեպ հոտառությունը կուժեղանա, ինչը կօգնի բարելավել գործերի վիճակը: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Առյուծ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 27-29-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն, աշխատանքը փոխելու հետ կապված բանակցություններ ազդեցիկ մարդկանց հետ: Կարիերայում առաջընթացի համար լրացուցիչ կրթություն կստանաք կամ ուղևորություններ կկատարեք: Իրավիճակի խորքը թափանցելու ունակություն:

30-2-ին ուժերը ներդնելու նոր ուղղություններ կփնտրեք: Զբաղված կլինեք հասարակական գործերով, որի արդյունքում գործնական կամ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Կոլեկտիվի հետ հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան: Հաճելի միջոցառումներ ընկերների հետ:

Կույս

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 27-29-ին արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված հաջող բանակցություններ, համաձայնություններ գործերում: Փորձառու մարդկանց խորհուրդները պիտանի կլինեն: Կնախապատրաստվեք հեռավոր ուղևորությունների:

30-2-ին նպատակին հասնելու, աշխատավայրում դիրքերն ամրապնդելու ձգտում կունենաք: Հնարավորություն կունենաք ձեր օգտին տրամադրել ղեկավարությանը, նրանց կստիպեք լսել ձեր կարծիքը: Ֆինանսական գործերի լավ ընթացք:

Կշեռք

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 27-29-ին՝ լավ փոփոխություններ աշխատավայրում, կամ երկարաժամկետ գործեր կծրագրեք: Լուրջ վերաբերմունք սեփական առողջության հանդեպ: Կարիերայում առաջընթաց ունենալու համար հատուկ կրթություն ստանալու հնարավորություն կլինի:

30-2-ին ազդեցիկ մարդկանց շրջանում աջակցություն կփնտրեք: Լավ հեռանկարներ հասարակական ու ռոմանտիկ գործերում: Լավատեսություն և ուրախություն շփումներից:

Կարիճ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 27-29-ին՝ հանդիպումներ լուրջ, ազդեցիկ գործընկերների հետ, նրանցից աջակցություն կստանաք: Բանակցություններում ձեզ համար շահեկան արդյունքների հասնելու հնարավորություն կունենաք: Սիրելիի հետ հարաբերությունները կբարելավվեն ու կկայունանան:

30-2-ին կուզենաք փոխեք գործերի գոյություն ունեցող կարգը: Գերզգայուն կլինեք: Ակտիվություն ռոմանտիկ հարաբերություններում, բայց հնարավոր են խանդի պահեր:

Աղեղնավոր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 27-29-ին՝ կենցաղային գործերի, տան հետ կապված գործերի բարելավում: Գործնական հանդիպումներ ու բանակցություններ հարազատների հետ: Կվերականգնեք կապերը հին ընկերների հետ:

30-2-ին համագործակցության մեջ ակտիվ կլինեք, դրանից ֆինանսական շահ կունենաք: Ռոմանտիկ հարաբերությունների բարելավում: Հաճելի ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ: Հաջողակ կլինեք: Իրադարձությունների բարեհաջող ընթացք:

Այծեղջյուր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 27-29-ին լավ կծրագրեք ու հստակ կվարեք գործերը, ինչը հնարավորություն կտա ձեզ լավ դրսևորել ու լավ արդյունքների հասնել: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Բանակցություններ ազդեցիկ մարդկանց հետ:

30-2-ին աշխատավայրում առաջ կտանեք ձեր հետաքրքրությունները, աշխատանքի մեջ հաջողություններ կունենաք և կատարած գործի դիմաց գումար կստանաք: Ձեզ լավ ներկայացնելու, լավ տեսք ունենալու հնարավորություն կունենաք: Շփվելիս ինքնավստահ կլինեք:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 27-29-ին հատկապես կենցաղային, տնային խնդիրների հետ կապված ֆինանսական գործերի հաջող ընթացք: Անշարժ գույքի հետ կապված հաջող բիզնես: Տանը ֆինանսական վիճակի բարելավում, հաջող գնումներ:

30-2-ին ինքնավստահ կլինեք, առաջ կտանեք ձեր հետաքրքրությունները: Կոլեկտիվում ճանաչման հասնելու հնարավորություն կլինի: Ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Կմասնակցեք մշակութային միջոցառումների: Սիրելիների հետ հանդիպումները կուրախացնեն:

Ձկներ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 27-29-ին՝ պրակտիկ մտածողություն, գործերի ճշգրիտ ծրագրում: Ուսման, ինֆորմացիայի հետ աշխատանքի շնորհիվ նոր մասնագիտական հնարավորություններ կստեղծվեն: Կարճատև ուղևորություններից օգուտ կունենաք: Փորձառու մարդկանց խորհուրդներն օգտակար կլինեն:

30-2-ին ակտիվ ու նախաձեռնող կլինեք տնային գործերում: Տանը իրավիճակը կբարելավվի, ընտանիքում լավ հարաբերություններ կհաստատվեն: Ուրախություն ընտանիքում: Լավ միջոցառումների կազմակերպում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   413 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ