...

Մայիսի 31-ից հունիսի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 31-ից հունիսի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք դրա հետ: Մտավոր աշխատանք: 31-1-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական կապեր և շփումներ: Տակտն ու դիվանագիտությունը կօգնեն գործերն առաջ տանելիս և հարաբերություններ հաստատելիս: Կարևոր որոշումներ կընդունեք: Հաճելի կարճատև ուղևորություններ:

2-5-ին՝ շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ, երկարաժամկետ նպատակներ կդնեք: Աջակցություն ընկերների կողմից: Լավ նորություններ: Հունիսի 6-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն կցուցաբերեք առևտրի ու բիզնեսի նկատմամբ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ցուլ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ուժեր կներդնեք: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 31-1-ին հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերը: Ձգտում դեպի կրթությունը կամ նյութական վիճակը բարելավելու համար տեղեկատվության փնտրտուք: Ծախսեր կկատարեք նորաձև իրեր ձեռք բերելու վրա: Կներգրավվեք գործընկերության մեջ: 

2-5-ին՝ գումարի հետ կապված ծրագրերի իրագործում: Բիզնեսում գործերի առաջխաղացում: Պատասխանատվության զգացումը կօգնի հաջողության հասնել աշխատանքի մեջ: Հունիսի 6-ին ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը, որը նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ունակությունները դրսևորելիս: 31-1-ին՝ առույգ և բարեհամբույր տրամադրվածություն, հետաքրքրասիրություն և արագ կռահողականություն: Նախաձեռնող կլինեք ռոմանտիկ ու հասարակական գործունեության մեջ: Հաջող անձնական ակտիվություն բիզնեսում: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու ունակություն:

2-5-ին անձնական պատասխանատվության մեծ զգացումը, սեփական սկզբունքներին հետևելը կօգնեն անձնական զարգացման հարցում: Արտերկրի հետ կապված գործերի բարելավում: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից: Հունիսի 6-ին՝ բարձր զգայունակություն, ձեզ վրա ուշադրություն հրավիրելու, շրջապատի բարյացակամ վերաբերմունքը շահելու կարողություն:

Խեցգետին

Դժվարություններ կծագեն գործերը ծրագրելիս և կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 31-1-ին՝ ավելորդ երազկոտություն ու ռոմանտիկ տրամադրություն: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: Դատարկ զրույցները կարող են խանգարել աշխատանքին ու շեղել գործերից: 

2-5-ին անսպասելի լուծում կստանան հին խնդիրները, կբարելավվեն համատեղ գործերն ու հարկերի հետ կապված գործերը: Շահի հանդեպ սուր հոտառություն կդրսևորեք: Հունիսի 6-ին՝ սեփական ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Առյուծ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: 31-1-ին՝ ակտիվ և օգտակար շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ ու դրա հետ կապված կարճատև ուղևորություններ: Հասարակական գործերին մասնակցության ժամանակ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

2-5-ին՝ լավ, շահավետ գործնական հարաբերություններ, աջակցություն փորձառու և կարևոր մարդկանցից: Համատեղ գործեր կձեռնարկեք ընկերների հետ: Հունիսի 6-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Կույս

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 31-1-ին՝ մասնագիտական կամ քաղաքական գործերի հետ կապված շփումներ կամ դրանց հետ կապված զբաղվածություն: Հանդիպումներ կարևոր անձանց հետ: Ֆինանսական գործերի հաջող ընթացք:

2-5-ին պատասխանատվության մեծ զգացումը, կարգապահությունը, կազմակերպվածությունը թույլ կտան առաջընթաց արձանագրել աշխատանքի մեջ ու գործերում: Գործերի հաջող ավարտ: Առողջության ամրապնդում: Հունիսի 6-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանցից աջակցություն ստանալու կարողություն:

Կշեռք

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 31-1-ին՝ մեծ հետաքրքրություն կրթության և արտասահմանի հետ կապված ամեն ինչի նկատմամբ: Առույգ և բարյացակամ կլինեք: Հանդիպումներ ազդեցիկ անձանց հետ:

2-5-ին օգտակար խորհուրդներ կստանաք ու շահ կունենաք փորձառու և հեղինակավոր անձանցից: Դիրքերի ամրապնդում, ճանաչում ձեռք կբերեք: Շահավետ առաջարկներ: Հին սիրային հարաբերությունների վերականգնում: Հունիսի 6-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Կարիճ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 31-1-ին՝ հաճախակի շփումներ՝ կապված համատեղ գործերի, ընդհանուր գումարի, հարկերի և ունեցվածքի հետ: Կարճատև գործնական ուղևորություններ: Հնարավոր է ներգրավվեք գաղտնի գործերի ու կապերի մեջ:

2-5-ին՝ լավ փոփոխություններ տանը, երկարաժամկետ խնդիրների լուծում: Ընտանեկան բյուջեի բարելավում: Ինքնավստահություն ձեռք կբերեք: Հունիսի 6-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Աղեղնավոր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 31-1-ին՝ ակտիվ շփումներ ամուսինների, գործընկերների և հասարակության հետ: Մասնակցություն հասարակական գործերին: Հաջող բանակցություններ ու գործարքներ: 

2-5-ին՝ հաջող համագործակցություն, հին գործնական կապերի վերականգնում, հարաբերությունների ամրապնդում, շահավետ ծանոթություններ ու հանդիպումներ: Օգնություն և լավ խորհուրդներ փորձառու անձանցից: Հունիսի 6-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Օգնություն հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք առողջության հանդեպ:

Այծեղջյուր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 31-1-ին՝ մեծ հետաքրքրվածություն սեփական առողջությամբ և աշխատանքով: Աշխատավայրում դիրքերը բարելավելու համար կձգտեք նոր գիտելիքներ ձեռք բերել կամ կրթություն ստանալ:

2-5-ին՝ աշխատավայրում դիրքերի ամրապնդում, կայուն առաջընթաց բիզնեսում և ֆինանսական գործերում, նյութական վիճակի բարելավում: Շահավետ առաջարկներ: Հունիսի 6-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն կպարգևեն երեխաներն ու սիրելին: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 31-1-ին՝ ռոմանտիկ և հասարակական ակտիվություն: Մասնակցություն մշակութային միջոցառումներին: Հաջողություններ բիզնեսում: Գրավչության աճ:

2-5-ին անձնական պատասխանատվության մեծ զգացումը, կարգապահությունն ու կազմակերպվածությունը կօգնեն շահել ղեկավարության հարգանքը և իրագործել անձնական ծրագրերը: Հետաքրքիր հանդիպումներ: Հունիսի 6-ին՝ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Ձկներ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 31-1-ին՝ մեծ հետաքրքրություն ընտանիքի ու հարազատների հանդեպ: Ընտանեկան կամ տնային խնդիրները լուծելու հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Կձգտեք դեպի հարմարավետությունը, գեղեցիկ իրեր ձեռք կբերեք:

2-5-ին՝ տանը գործերի հաջող ընթացք, երկար ժամանակ անհանգստացնող խնդիրների լուծում: Ընտանիքի հետ կապված գործերում հաջողություններ: Հարազատների հետ հարաբերությունների ամրապնդում: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել բարեկամների մասին: Հունիսի 6-ին՝ համատեղ գործեր հարազատների հետ: Հնարավոր են կարճատև ուղևորություններ կենցաղային ու ընտանեկան խնդիրներով:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1147 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ