...

Մայիսի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 8-10-ին բիզնեսում, ֆինանսական գործերում, ինչպես նաև նյութական վիճակը բարելավելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Շահի հանդեպ լավ հոտառություն: 

11-14-ին հանգիստ, խաղաղ վիճակ կլինի, ընտանիքում հոգսերը կքչանան, տան համար հաջող գնումներ կանեք: Հարմարավետություն կստեղծեք: Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում հարազատների հետ:

Ցուլ

Շարունակվում է Ցուլի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նպատակներն առաջ տանելիս ու կարողությունները դրսևորելիս: 8-10 կձգտեք ազատության, ինքնատիպ վարք կդրսևորեք: Ընկերների շրջանում կամ կոլեկտիվում առաջնորդի դերը ստանձնելու ձգտում կունենաք:

11-14-ին հեշտությամբ նոր, շահավետ կապեր ու հարաբերություններ կհաստատեք: Հարազատների հետ հարաբերությունները կբարելավվեն, ընկերներից աջակցություն կստանաք: Հասարակական գործերին մասնակցությունից ձեր սեփական նպատակին հասնելու հնարավորություն կունենաք: Ներդաշնակ շփումներ, հաճելի ուղևորություններ են սպասվում: Պիտանի տեղեկատվություն կստանաք:

Երկվորյակ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: 8-10-ին անսպասելի իրավիճակներ կստեղծվեն, որոնք թույլ կտան իրագործել ձեր նպատակներն ու ցանկությունները: Հնարավոր է ինչ-որ բան կարողանաք կանխատեսել: Ինտուիցիան կուժեղանա:

11-14-ին հաջողություններ կունենաք ֆինանսական գործերում ու բիզնեսում: Մասնագիտական գործերում առաջընթաց կլինի: Իշխանություն ունեցող անձանցից կոնկրետ, գործնական աջակցություն կստանաք: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Խեցգետին

Նորի ու հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 8-10-ին ընկերական հարաբերություններ կհաստատեք ազդեցիկ անձանց հետ: Հաջողություններ կոլեկտիվում ու հասարակական գործերում: 

11-14-ին ուրախ և ինքնավստահ կլինեք: Գեղեցկության ու ներդաշնակության զգացումը հարաբերությունների ամրապնդման կբերի: Հաջողություններ են սպասվում արտերկրի հետ կապված գործերում: Ձեր վարքով ու արտաքին տեսքով համակրանք շահելու հնարավորություն կունենաք: Լավ լուրեր կստանաք: Ընկերների շրջանում, կազմակերպությունների գործերին մասնակցությունից հետաքրքիր կամ էլ ռոմանտիկ ծանոթություններ են սպասվում:

Առյուծ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքն ամրապնդելու ձգտում կունենաք: 8-10-ին՝ առաջատար լինելու ձգտում: Անձնական նպատակներն իրագործելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն, կամ էլ ընկերները կօգնեն ծրագրերը կյանքի կոչելու հարցում: 

11-14-ին լավ տրամադրություն կունենաք: Հարաբերություններում լավ փոփոխությունների ակնկալիք կլինի: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Համատեղ ֆինանսական գործերի լավ արդյունքներ են սպասվում: Ինտուիցիան թույլ կտա ճիշտ ծրագրել գործերը և նպատակին հասնելու ճշգրիտ քայլեր անել: Ղեկավարության հետ հարաբերությունները կբարելավվեն:

Կույս

Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 8-10-ին ինտուիցիան կուժեղանա, կանխատեսումներ կանեք, լավ գաղափարներ ու սեփական զարգացման լավ հեռանկարներ կլինեն: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված հետաքրքիր նորություններ են սպասվում:

11-14-ին հեշտությամբ հարաբերություններ կհաստատեք, հուսալի գործընկեր գտնելու հնարավորություն կլինի: Ընկերներից կամ կազմակերպություններից լավ նորություններ են սպասվում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Կշեռք

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 8-10-ին հաջող պատահարը կօգնի անսպասելիորեն լուծել հին խնդիրները: Հաջողություններ են սպասվում համատեղ գործերում ու բիզնեսում:

11-14-ին կբարելավվեն պրակտիկ ու մասնագիտական գործերը, աշխատանքի մեջ լավ արդյունքների կհասնեք: Ղեկավարության հետ հարաբերությունները կբարելավվեն: Շահավետ առաջարկներ կստանաք: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Կարիճ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների կամքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 8-10-ին գործընկերության մեջ, ամուսինների հետ գործերում անսպասելի փոփոխություններ կլինեն: Կծանոթանաք ձեզ համար շահեկան մարդկանց հետ: 

11-14-ը բարենպաստ օրեր են: Հնարավոր է առաջընթաց բիզնեսում, ֆինանսական, հասարակական գործերում: Ազդեցիկ անձանց հետ փոխհարաբերությունները կբարելավվեն: Սիրային կապերը կամրապնդվեն: Հաջող բանակցություններ ու շահավետ համագործակցություն է սպասվում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

Աղեղնավոր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 8-10-ին աշխատանքի մեջ անսպասելի լավ հեռանկարներ կհայտնվեն: Կբարելավվի նրանց առողջությունը, ովքեր երկար ժամանակ հիվանդ էին: 

11-14-ին զգայուն կլինեք, ինտուիցիան ուժեղ կլինի, ինչն էլ կօգնի հարաբերություններում շահի և ձեր ուզածին հասնել: Տանը, ընտանիքում լավ փոփոխություններ են սպասվում: Բիզնեսում առաջընթաց կլինի: Աշխատավայրում հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան: Համագործակցության լավ արդյունքներ են սպասվում:

Այծեղջյուր

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին ու նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 8-10-ին ռոմանտիկ հարաբերություններում դրական փոփոխություններ ու անակնկալ սեր է սպասվում: Նպատակին հասնելու անսպասելի հնարավորություն կընձեռվի:

11-14-ին հանգիստ, խաղաղ տրամադրություն կլինի: Անձնական հարաբերություններում ու բիզնեսում անձնական պատասխանատվությունը կաճի: Շահավետ ծանոթություն կհաստատեք, կամ էլ կվերականգնեք հին գործնական կամ ռոմանտիկ հարաբերությունները: Ներդաշնակ շփումներ են սպասվում ծանոթների, գործընկերների հետ: Շփման մեջ դիվանագիտությունն ու տակտը կօգնեն ձեր ուզածին հասնել:

Ջրհոս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 8-10-ին՝ տանը գործերի անսպասելի բարելավում, ընտանեկան խնդիրների լուծում: Տանը նորություններ են սպասվում:

11-14-ին գեղեցկության, չափի ու ձևի զգացումը, շահի հանդեպ լավ հոտառությունը կօգնեն հաջողությունների հասնել առևտրի մեջ ու բիզնեսում: Աշխատավայրում ձեր դիրքերը կկայունանան: Խնայելու հնարավորություն կունենաք: Ֆինանսական գործերի հաջող ընթացք: Տանը կարգուկանոն կհաստատեք, ընտանիքում հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան:

Ձկներ

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ ու ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: Կհետաքրքրվեք հարազատների գործերով: 8-10-ին կռահող կլինեք, անսպասելի գաղափարներ կունենաք, որոնք կօգնեն կյանքի կոչել ձեր ծրագրերը: Լավ նորություններ:

11-14-ին կամրապնդվեն ռոմանտիկ ու գործնական հարաբերությունները: Անձնական գործերում ու բիզնեսում պատասխանատվության զգացումը կաճի: Համակրանք առաջացնելու ունակություն: Սիրելիների, հարազատների հետ հանդիպումները կուրախացնեն: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների, հաճելի ծանոթություններ ու զրույցներ են սպասվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3024 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ