Խոյ
Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն կցուցաբերեք բիզնեսում և առևտրի մեջ: 9-13-ին լավ հոտառության ու հաջողակ լինելու շնորհիվ կիրագործեք գումարի, գնումների հետ կապված ծրագրերը: Բիզնեսում կաճի ձեր անձնական ազդեցությունն ու հեղինակությունը:
14-15-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում ու խառնվել ընտանիքի բյուջեին:
Ցուլ
Շարունակվում է Ցուլի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ունակությունները դրսևորելիս: 9-13-ին ակտիվ շփումներ և ինքնավստահության աճ է սպասվում: Ընկերների ու գործընկերների հետ շփումների, հասարակական գործերին մասնակցության շնորհիվ անձնական ծրագրերի իրագործման լավ հեռանկարներ կստեղծվեն: Առաջնորդի դերը ստանձնելու հնարավորություն կլինի:
14-15-ին ակտիվ կլինեք շփումներում, կհետաքրքրվեք ամուսինների և գործընկերների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Երկվորյակ
Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: 9-13-ը բարենպաստ ժամանակահատված է կոնկրետ, պրակտիկ նպատակներին հասնելու համար, ինչին կօգնի անպասելի ստացած տեղեկատվությունը: Աննշան ջանքերի գնով կարվեն կարևոր գործերը: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից:
14-15-ին ակտիվ աշխատանք կանեք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին իրենց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր եղեք առողջության հանդեպ:
Խեցգետին
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 9-13-ին՝ լավ հեռանկարներ ու հաջողություն է սպասվում նոր նախաձեռնություններում և հնարավորություններն ընդլայնելիս: Նոր գաղափարներ ու գործունեության նոր ոլորտներ կփնտրեք: Հնարավոր է աջակցություն ստանաք կարևոր անձանցից կամ ընկերներից: Արտերկրի հետ կապված գործերի հաջող զարգացում:
14-15-ին բարձր տրամադրություն կունենաք: Ուրախություն կստանաք երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
Առյուծ
Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 9-13-ին մասնագիտական գործերում կնախապատրաստվեք կարևոր փոփոխությունների իրագործմանը: Հետաքրքիր իրադարձություններ տեղի կունենան համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Ակտիվություն կցուցաբերեք նպատակին հասնելու հարցում:
14-15-ին մեծ ակտիվություն կցուցաբերեք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ցանկություն կունենաք: Կարևոր հանդիպումներ տեղի կունենան տանը:
Կույս
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 9-13-ին՝ ակտիվ համագործակցություն և նոր հեռանկարներ: Լավ տեղեկատվություն կստանաք կարևոր գործընկերներից: Հաջողություններ կունենաք արտասահմանի հետ կապված գործերում:
14-15-ին՝ ակտիվ շփումներ են սպասվում հարազատների, գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ կկատարեք կենցաղային, ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
Կշեռք
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակներին: 9-13-ին՝ աշխատանքի մեջ ծրագրերի փոփոխություն, աշխատանքի պայմաններն էլ կփոխվեն: Կարգուկանոն կհաստատեք բիզնեսում: Ճիշտ կտնօրինեք համատեղ ֆինանսները: Հաջողություններ կունենաք հարկերի հետ կապված գործերում:
14-15-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային խնդիրները լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Կարիճ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 9-13-ին հաճախակի հանդիպումներ ու հաճելի շփումներ են սպասվում: Համակրանք առաջացնելու ունակություն: Ռոմանտիկ հարաբերությունների բարելավում: Լավ գործընկերներ կգտնեք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
14-15-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
Աղեղնավոր
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 9-13-ին ակտիվություն կդրսևորեք տնային գործերում կարգուկանոն հաստատելիս: Հարմարավետություն կստեղծեք: Աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Առողջության բարելավում:
14-15-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Շատ զգայուն ու հուզական կլինեք:
Այծեղջյուր
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 9-13-ին հաճելի հանդիպումներ, լավ նորություններ ու շահավետ ուղևորություններ են սպասվում: Ճանապարհին հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ: Կմեծանա ուրիշներին համոզելու ունակությունը:
14-15-ին սեփական ազատությունը պաշտպանելու ձգտում կունենաք: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Ջրհոս
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 9-13-ին կբարելավվեն տան ու ընտանիքի հետ կապված պրակտիկ, ֆինանսական գործերը: Հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերը: Ակտիվ գործեր կվարեք հարազատների հետ:
14-15-ին ակտիվ մասնակցություն կունենաք տնային գործերին, կաշխատեք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք, նպատակասլաց կլինեք:
Ձկներ
Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կկատարեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: 9-13-ին՝ շահավետ կապերի և պիտանի տեղեկատվության ակտիվ փնտրտուք: Հաջող կարճատև ուղևորություններ: Համատեղ գործեր են սպասվում հարազատների հետ:
14-15-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանցից աջակցություն ստանալու ունակություն: Հանդիպումներ արտերկրից եկած հարազատների հետ կամ հեռվից լուրեր կստանաք: