Հինգշաբթի 17.06.2021 12:32

13.05.2021   14:35
306

Մեդիատեռորիստներ vs մեդիալապշիստներ


«Ադրբեջանցիները անակնկալի են եկել, թե ինչ արագությամբ է հայկական զինուժը մեծ քանակությամբ զորք կուտակել սահմանային հատվածում և իրենք են բանակցություններ սկսել` անվնաս հեռանալու համար:

Ըստ տեղեկությունների, ադրբեջանցիները քանդել են Իշխանասարի ուղղությամբ գիշերը տեղադրած վրաններն ու մինչև օրվա վերջ հետ կքաշվեն նախնական դիրքեր»։

Սա հատված էր նորահայտ, իշխանություններին մոտ կանգնած Civic.am կայքից:

«ՉԻ». Հրապարակումը արվել է երեկ՝ ժամը 17:03-ին: Նշենք, որ կայքը հաճախ է արտատպումներ անում «Հայկական ժամանակից», իսկ վերջինս էլ իր հերթին օրական մի քանի անգամ հղումներ է տալիս նորահայտ կայքին:

Այսինքն՝ պարզ է, որ սերտորեն համագործակցում են: Սա նշում ենք, որ պարզ լինի, թե ինչ կապ կա կայքի ու իշխանությունների միջև:

Հիմա պարզ է, որ ադրբեջանցիները ոչինչ էլ չեն քանդել, ոչ էլ նահանջել են, իսկ Փաշինյանը գիշերը հրապարակեց 3.5 կմ թիվը, որը շատ է անգամ մեդիատեռորիստների թվից:

Իշխանությունները շատ են բողոքում մեդիատեռորից: Հետաքրքիր է, իսկ այսպիսի հրապարակումների անունն ինչպե՞ս կդնեն: Գուցե մեդիալապշանե՞ր: Իշխանությանը մոտ կանգնած մարդիկ եք, չգիտե՞ք, որ ոչ մի նահանջ էլ չի եղել, ինչո՞ւ եք փափուկ բարձ դնում հանրության գլխի տակ: Չէ՞ որ մի քանի ժամից հերքվելու է, և առաջին հերքողը լինելու է ձեր ամենամեծ ղեկավարը:

Նորահայտ կայք էր, գուցե թողնեիք աշխատեի՞ն և ոչ թե այսպիսի հրապարակումներով միանգամից դասեիք մեդիալապշիստների շարքին:



 Պիտակներ



››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված


























Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 22716


Խոսող ձուկը
Խոսող ձուկը
10.11.2019 / 22196


Պեսիմիստական
Պեսիմիստական
08.03.2020 / 21041


Բոլոլա շաբաթ
Բոլոլա շաբաթ
28.09.2019 / 20522





Բա
Բա
20.11.2020 / 19259



Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 18546





Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 17333

The Tashir spider web
The Tashir spider web
09.12.2019 / 17191