Միլիոնավոր ցուցարարներ շարժվում են նախագահական պալատ: Բղավում են իր անունը, իսկ պաստառների վրա գրված է՝ Mehriban əla և Mehriban ana: Վերջապես ժողովուրդը հասկացել է, թե ում շուրջ պետք է համախմբվի:
Իլհամը դռան հետևում հեկեկում է, իսկ ինքը ուշադրություն չդարձնելով որոշում է, թե առաջինի կարգավիճակով ինչ հագուստով պետք է ներկայանա ժողովրդին և հատկապես ինչ խոսքեր հղի:
«Սիրելի ժողովուրդ, տասնամյակներով մենք տառապել ենք հայր և որդի Ալիևների իշխանության պատճառով: Կրել զրկանքներ, կորցրել տարածքներ և արժանապատվություն: Մեր երկրի բնական հարստությունները ծառայել են մի քանի հոգու՝ շվայտ կյանք վարելու համար»:
Մի պահ մտածում է՝ հո չի չափազանցնում, բայց աչքի տակով անցկացնում է Միքայել Մինասյանի «Ստի վերջը» բեսթսելերը, համոզվում, որ իրենից ավելի ցինիկն էլ կա և շարունակում. «Ինձ հարցնում են, բա ինչո՞ւ առաջ չէի խոսում: Պատասխանեմ, որովհետև Իլհամ Ալիևը և Ալի Կերիմլին երկիրը վերածել էին երկու դերասանի կրկեսի, որտեղ միայն նրանց ձայնն էր լսելի: Բայց այսպես այլևս շարունակել հնարավոր չէ: Բռնապետությունը, օրենքի անարգումը, կոռուպցիան, պաշտոնի համար շողոքորթությունը, բարեկամներին և հարազատներին պաշտոնին նշանակելը մեր արյան մեջ չկա, հարիր չէ մեր մենթալիտետին և աշխարհընկալմանը: Այսօր այստեղ կանգնած, պաշտոնապես հայտարարում եմ՝ վերջին fahişə լինեմ, եթե տեղի տամ և կանգ առնեմ»:
Իլհամ Ալիևը, տեսնելով, որ Մեհրիբանը մինչև վերջ գնացող է, Զաքիր Հասանովին հանձնարարում է հատուկ օպերացիա մշակել՝ ջարդելու ննջասենյակի դուռը:
Արթնանում է Մինսկի նախագահական պալատի ննջասենյակներից մեկում, բեղերի ծակծկոցներից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: