...

Մեջների «կյաժը» Նիկոլը դուրս եկավ

Մեջների «կյաժը» Նիկոլը դուրս եկավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ մասնակցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը հրաժարվել է վարել արարողակարգը՝ հայտարարելով. «Այո, նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստի կարգ մատուցեի»:

«ՉԻ». Երբ որ պետք է, հայտարարում են, թե պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին: Երբ տեղը գալիս է, եկեղեցին լավ էլ միջամտում է ներքաղաքական գործընթացներին: Նայած, էլի, ոնց կստացվի:

Այս 20 տարվա ընթացքում մեր հոգևոր առաջնորդները արյան մեջ թաթախված, հանցագործ, անբարոյական տարրերի մասնակցությամբ այնքան արարողություններ, միջոցառումներ են վարել, որ թիվ ու հաշիվ չկա: Ժողովրդից թալանած փողերով եկեղեցիներ են օրհնել, հավատքի հետ կապ չունեցող, սրբապիղծ մարդկանց քեֆ ու կնունք անցկացրել՝ շատ լավ իմանալով, թե ինչ դժբախտություն են նման մարդիկ բերել ժողովրդի ու հայրենիքի գլխին:

Բայց մեջների «կյաժը» Նիկոլը դուրս եկավ: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը իր վարած աղետալի քաղաքականությամբ ու գործունեությամբ է արժանացել Եկեղեցու նման վերաբերմունքին: Եվ դրա համար միայն իրեն կարող է մեղադրել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1361 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ