...

Մենք էլ Էլչիբեյ ունեցանք

Մենք էլ Էլչիբեյ ունեցանք

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի Հայաստանում իշխանությունը սրանք են, Ալիևը բոլոր հնարավորություններն ունի առաջխաղացում անել, զավթել, ամրապնդվել, հիմնավորվել: Ո՞վ ա ձեռը բռնելու: Սա իր համար պատմական ժամանակաշրջան է, ինչպես մեզ համար Էլչիբեյան Ադրբեջանն էր: Նա այդ շանսից օգտվելու է մաքսիմալ»:

«ՉԻ». Ի դեպ, 1990-ականներին, երբ Վրաստանի և Ադրբեջանի նախագահները Զվիադ Գամսախուրդիան և Աբուլֆազ Էլչիբեյը ժողովրդական ալիքի վրա իշխանության եկան, ընդամենը մեկ-երկու տարում իրենց երկրները աղետի եզրին հասցրեցրին: Տարածքային կորուստներ ունեցան, քաղաքացիական պատերազմի փուլեր եղան: Ի վերջո, երկուսն էլ կորցրեցին իշխանությունը:

Դեռ այն ժամանակ հպարտանում էինք, որ Հայաստանում կայունություն է, և ի տարբերություն հարևան երկրների, մենք մեր Էլչիբեյը չունեցանք: Այսինքն՝ արկածախնդիր, պոռոտախոս, մեծամիտ, արտաքին քաղաքականությունից չհասկացող: Էլչիբեյն ու Գամսախուրդիան խորհրդային այլախոհներ էին, նստած-ելած, բայց արկածախնդիրներ էին, որոնք երկուսն էլ Մեծ Վրաստանի և Մեծ Թուրանի կարգախոսներից այն կողմ ոչինչ չէին ընկալում: 

Բայց, ցավոք, մենք էլ մեր Էլչիբեյն ունեցանք: Այն, ինչ կատարվում էր 1993-ին, երբ Հայաստանն ու Արցախը մաքսիմալ օգտվեցին Էլչիբեյի սխալներից, նույնն էլ հիմա Ադրբեջանն է մեր հանդեպ անում: Որովհետև մեծ-մեծ խոսելով և «Արցախը Հայաստան է ու վերջ», «Նոր պատերազմ-նոր տարածքներ» արկածախնդիր կարգախոսներով տեղական Էլչիբեյը երկիրը հասցրեց այս վիճակին: Լրիվ նույնն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1559 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ