...

Մենք մասնակցում ենք, դուք թռնում եք

Մենք մասնակցում ենք, դուք թռնում եք

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Աբու Դաբիի ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ ստեղծվող հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից՝ բաց մրցույթի միջոցով:

Մասնակցել ցանկացողները կարող են ավիաընկերության անվանման իրենց առաջարկությունները 4 շաբաթվա ընթացքում ուղարկել nametheairline@anif.am հասցեին, ինչպես նաև՝ Armenian National Interests Fund ֆեյսբուքյան էջին:

Մրցույթը մեկնարկում է հուլիսի 14-ից, առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 14-ն է, ինչից հետո ընկերության տնօրենների խորհուրդը կընտրի վերջնական անվանումը։

«ՉԻ». Դե, մեղք գործած կլինենք, եթե չմասնակցենք այս մրցույթին: Մանավանդ, կարող է՝ մեջը փող կա:

Մի քանի տարբերակ ունենք, բայց ամենաշատը մեզ դուր է գալիս «Apaga Air» անվանումը: Այս ավիաընկերության կարգախոսն էլ կլինի՝ «Ապագա Էյր – Թռիչք կկվի բնի վրայով»:

Ընդդիմությանը խորհուրդ կտանք ներկայացնել իրենց տարբերակը՝ «Parlarmenian Air»: Կարգախոսն էլ՝ 7 Up:

Մենք մասնակցում ենք, դուք թռնում եք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   521 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ