...

Մենք քիչ ենք, սակայն ո՛չ Շարմ-էլ-Շեյխում

Մենք քիչ ենք, սակայն ո՛չ Շարմ-էլ-Շեյխում

Գիտե՞ք, թե որն է հայերի և հրեաների հիմնական տարբերությունը (մնացած ավելի հիմնական 300 տարբերությունները չհաշված)։ Ժողովրդի համար ամենածանր տարիներին հրեաները հեռանում են Եգիպտոսից, իսկ հայերը՝ հակառակը, թռնում են Եգիպտոս։ Չեք հավատում՝ Երևան-Շարմ -էլ-Շեյխ չվերթները հաշվեք։ 

Ի դեպ՝ ամենայն լրջությամբ, արդեն երկու տարի է, ինչ Շարմ-էլ-Շեյխի համարյա ոչ մի հյուրանոց նոր աշխատող չի ընդունում, եթե վերջինս չի կարողանում առանց սխալվելու ասել «բարևախպերջանո՞նցես»։ Եվ, ի դեպ, հաջողությամբ աշխատանքի ընդունվածներին նաև բացատրում են, որ հայերը, որպես կանոն, հանգստանալիս միմյանց հետ չեն շփվում, ձևացնում են, թե իրար չեն նկատում, ու անգամ ամաչում են միմյանց աչքերի նայել։ Թե ինչու՝ չեն բացատրում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1663 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ