Utaxi ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շուրջ ծառացած բազմաթիվ արտաքին վտանգները, ինչպես նաև հիմնականում արտաքինից հրահրվող և սպասարկվող ներքին վտանգները՝ Utaxi թիմն իր հստակ դիրքորոշումն է հայտնում ստեղծված իրավիճակին․
Ազատությունը, արդարությունը և հայկական ինքնության հարատևությունը կարող է ապահովել ՄԻԱՅՆ սեփական հողի վրա, ինքնիշխան և ժողովրդավար հայկական պետության գոյությունը։ Ուստի Utaxi թիմը ինչպես նախկինում, այնպես էլ՝ այսօր, ամուր կանգնած է Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և ժողովրդավարության կողքին»:
«ՉԻ». Կառավարությանը մոտ կանգնած մեր խիստ հավաստի աղբյուրների համաձայն, այսօր ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն անակնկալ այցելել են Utaxi ընկերության գրասենյակ և... նվիրել GG մակնիշի 26 համակարգիչ:
Իշխանություն-ընդդիմություն հակամարտությունում առայժմ չեզոքություն է պահպանում Աբովյան-Մոսկովյան խաչմերուկի ձախ հատվածում միշտ կանգնող, անհատ տաքսու վարորդ Էդոն: