...

Մգեր Արմենիային էլ մի հատ տեսահոլովակ պատվիրեք

Մգեր Արմենիային էլ մի հատ տեսահոլովակ պատվիրեք

Սերժ Սարգսյանի աջակիցները շնորհավորել են նրա ծննդյան տոնը: Ուղերձում այսպիսի տողեր կան. «Ձեր թողած ժառանգությունը և գործելաոճը սերունդների համար հստակ են և օրինակելի»:

«ՉԻ». Մնում է հասկանալ, թե ով է այս սքանչելի տողերի հեղինակը: Պարզել և նարկոդիսպանսերում արագ հաշվառման կանգնեցնել: Հնարավոր չէ առանց արգելված խթանիչներ օգտագործելու Սերժ Սարգսյանին այսպիսի տողեր ձոնել:

Այսինքն՝ սերունդների համար օրինակելի է ընտրությունները կեղծելը, Մարտի 1-ի արդյունքում իշխանության գալը կամ վարչապետի պաշտոնին չհավակնելու խոստումը չպահելը:

Սերունդների համար ի՞նչն է հստակ: 10 տարի հասարակությանը խաբելը, թե ոչինչ չենք պատրաստվում զիջել, իսկ հետո հայտարարելը, որ միշտ էլ կո՞ղմ է եղել զիջումների, անգամ դավաճան պիտակավորվելու գնով:

Սերունդների համար օրինակելի՞ է երկրի նախագահի կողմից սալյարկայի յուրացումը: Եթե մեղադրանքը մտացածին է, ապա Սերժ Սարգսյանը պետք է ինքը շահագրգռված լիներ, որ օր առաջ սկսվեր դատավարությունը, որտեղ կապացուցվեր իր անմեղությունը:

Հ.Գ. Գրել, գրել եք, բայց հանկարծ մտքներովդ չանցնի Ավետ Բարսեղյանին ու Մգեր Արմենիային նաև տեսահոլովակ պատվիրել այս ուղերձի տողերի հիման վրա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   543 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ