...

Մի անհամեստ առաջարկ պիցցայակերներին

Մի անհամեստ առաջարկ պիցցայակերներին

ՀՀ վճռաբեկ դատարանը արդարացրել է Մարտի 1-ի գործով դատապարտյալ Մասիս Այվազյանին՝ հռչակելով նրա անմեղությունը:

Մասիս Այվազյանը 2008 թվականի հունիսի 11-ին դատավոր Երեմ Եսոյանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար և դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: 2019 թվականի հունիսին Այվազյանի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատավճռի դեմ, որը, սակայն, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, մերժվել էր:

«ՉԻ». Այն 10 դոլարանոց պիցցայակերների վզակոթից բռնես, ու ասես. թե որ տեր եք ձեր «հերոս» կոչեցյալին, տեր եղեք նաև նրա պատճառած վնասներին: Հանեք ու վճարեք Մասիս Այվազյանի կրած բոլոր վնասները՝ ֆինանսականից մինչև բարոյական:

Եվ ոչ միայն Մասիս Այվազյանի: Բոլոր այն քաղբանտարկյալների, որոնք քոչարյանական ռեժիմի զոհ են դարձել, ենթարկվել խոշտանգումների ու հալածանքների՝ ընտանյոք հանդերձ: Մուծվեք: 

Կյանքում չեն անի: 10 դոլարով իրենք պատրաստ են ուրիշ բաներ անել, բայց ոչ երբեք՝ իրենց ղալաթները սրբել: Ի՞նչ է եղել որ. պահ, դե հիմա, խառը ժամանակներ են եղել, «հերոսը» աջուձախ բոլորին բռնել է տվել, շատ չի ջոկել թացն ու չորը:

Իսկ Վազգեն Ռշտունին, այն Ռշտունին, որը տասնյակ անմեղ մարդկանց է բանտ նետել, մինչև հիմա դատավոր է: Ուտում է, քնում է, գնում է գործի, վեթինգի վրա էլ ծիծաղած ունի:

Հ.Գ. ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներով ճանաչել է ոչ միայն Մասիս Այվազյանի, այլ նաև Արմեն Ավագյանի, Կարեն Թարխանյանի, Դավիթ Աղայանի, Վարդան Ջհանգիրյանի, Արման Շահինյանի, Դավիթ Մաթևոսյանի, Խաչիկ Գասպարյանի և Սամվել Հարությունյանի անմեղությունը իրենց մեղսագրված արարքներում և հանցակազմի բացակայության հիմքով կարճել է նրանց վերաբերյալ քրեական գործերի վարույթները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1173 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ