...

Մի դավաճանության պատմություն

Մի դավաճանության պատմություն

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար պետական դավաճանության գործով դատական նիստը, սակայն լրտեսության մեջ մեղադրվող ամբաստանյալը նիստին չի ներկայացել և դատական նիստը հետաձգվել է: 

«ՉԻ». Մի ծիծաղեք: Սա անեկդոտ չէ: Պետական դավաճանության մեջ մեղադրվող անձը, պարզվում է՝ հերիք չէ, որ կալանքի տակ չէ, մի հատ էլ հավես չի ունեցել նիստին ներկա լինել:

Կարելի է այսքանով այս դատական գործը փակել, որովհետև վախենանք՝ նորանոր անեկդոտիկ պատմությունների ականատեսը դառնանք: 

Պետական դավաճանությունը ծանրագույն հանցանք է և առանց բացառության, նման հանցանքի մեջ մեղադրվողի հանդեպ՝ որպես խափանման միջոց, պարտադիր կիրառվում է կալանքը: 

Էդ ի՞նչ դավաճանություն է, եթե ամբաստանյալը ղժժում է գործի վրա: Ոնց գցում բռնում ենք, այս գործին պետք է հետևենք, տեսնենք՝ ոնց է փոզմիշ լինելու:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1172 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ