...

Մի երկու ինքնաթաթալոշը շատ էլ տեղին կլիներ

Մի երկու ինքնաթաթալոշը շատ էլ տեղին կլիներ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր համակիրների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասել է.
«Եթե ես լինեի գերագույն-գլխավոր հրամանատար, և էսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի»:

«ՉԻ». Կգնդակահարի՞ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն՝ չգիտենք, բայց տեսնես Ապրիլյան պատերազմից հետո Ս. Սարգսյանն ինքն իրեն գոնե մեկ անգամ ապտակե՞լ է: Ինքնասպանություն կամ ինքնաձաղկում չենք առաջարկում. հումանիզմը թույլ չի տալիս: Բայց ինքնապտակվել կարող էիք, չէ՞:

Օրինակ՝ առաջին ապտակն ինքներդ Ձեզ պետք է հասցնեիք 1998թ. հեղաշրջմանը մասնակցելու և արժանապատիվ խաղաղության հնարավորությունը վիժեցնելու համար: Երկրորդը պետք է շրխկար գոնե 2008թ. մարտին՝ արյունահեղությամբ իշխանություն զավթելու համար:

Երրորդի բարձր ձայնը պետք է լսեինք, երբ ավերում էիք քաղաքական դաշտը՝ ֆեյք ընդդիմադիրներ գնելով, սնելով և հասարակության գլխին փաթաթելով:

Չորրորդը՝ ամենացավոտը, պետք է զարկվեր, երբ փոխում էիք Սահմանադրությունը՝ փորձելով պահել իշխանությունը:

Եվ վերջապես հինգերորդը, որից հետո չպետք է կարողանայիք ոտքի վրա մնալ, պետք է ինքներդ Ձեզ հասցնեիք, երբ խուսանավում էիք Արցախյան խնդրի լուծումից և մասնակցում 2018-ի «հեղափոխական» բեմադրությանը... 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1249 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ