...

Մի կեսբերան այս մասին էլ խոսեք

Մի կեսբերան այս մասին էլ խոսեք

Հայաստանի Կառավարությունը նախորդ ամիս փոխհատուցել է «Վարդանյանն ու Նունուշյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված աննախադեպ գումարը։ Բուզանդի փողոցում իրենց սեփականության իրավունքի խախտման համար Վարդանյանների ընտանիքին Հայաստանը փոխհատուցեց 1 միլիոն 600 հազար եվրոյի չափով գումար։ Այս մասին Forrights-ի հետ զրույցում տեղեկացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ըստ փաստաբան Սերգեյ Գրիգորյանի, այս գումարն ավելին է, քան 2007-2018 թթ․ Հայաստանի դեմ կայացված բոլոր վճիռներով սահմանված փոխհատուցումների հանրագումարը:

«ՉԻ». Այս լուրի մասին ռեպորտաժներ չեն պատրաստի 5-րդ ալիքը և Արմնյուզը: Այս լուրի մասին չեն գրի մուրազները և անժելաները: Հայտարարություններ չեն տարածի հանկարծ մարդու իրավունքների պաշտպան դարձած արդարադատության նախկին նախարարները և փոխնախարարները:

Այս լուրի մասին կեսբերան չեն հիշի բոլոր նրանք, ովքեր փորձում են ՍԴ անդամներից հերոսներ կերտել: Մինչդեռ նույն Արևիկ Պետրոսյանի, Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի պատճառով է պետությունը այսպիսի վնաս փոխհատուցում: Հարկատուները ստիպված են փոխհատուցել վնասը, որ առաջացել է նաև ՍԴ անդամների հանցավոր անգործության պատճառով: Եթե նրանք ժամանակին մի փոքր խիզախություն և սկզբունքայնություն դրսևորեին, Քոչարյանը չէր կարող սեփական կարիքների համար, կոպեկներով օտարել մարդկանց սեփականությունը:

Այս իրողության մասին չի հիշի լուսավոր Էդմոնը, քանի որ նա գտնում է, թե ՍԴ-ում չկա ճգնաժամ: Մինչդեռ միայն այս մի գործը լավագույնս է բացահայտում, թե որքան անպիտան կազմ է ունեցել և ունի ՍԴ-ն: 

Ծննդատների վերաբերյալ կոկորդիլոսի արցունքներ թափող նախկին իշխանությունները թող հաշվեն՝ քանի ծննդատուն կվերազինվեր, եթե չլինեին Քոչարյանի և Սարգսյանի հանցավոր գործունեությունը և ՍԴ-ի հանցավոր անգործությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4740 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ