...

Միևնույն կերպ են մտածում ու խոսում

Միևնույն կերպ են մտածում ու խոսում

«Ով չի ուզում աշխատել, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա». Ռոբերտ Քոչարյան:

«ՉԻ». Տպավորություն է, որ Քոչարյանը և Փաշինյանը օգտվում են նույն կոնսպեկտներից կամ մտածում են միևնույն կերպ, պարզապես չեն ցանկանում խոստովանել դա:

Փաշինյանն էլ ասում էր, որ աղքատությունը ձեր գլխում է, հիմա էլ նրա ոխերիմ թշնամին է հայտարարում, թե ով չի ցանկանում աշխատել՝ թող ինձ ձայն չտա:

Իբր ձայն տվողները հերթ էին կանգնել, ինքն էլ դեռ ընտրում է՝ թե ով տա, ով չտա: Դե եթե այդպես է՝ թաղային «տասովշիկներին» հանձնարարիր, որ ստուգեն իրենց կողմից հավաքագրվածների ոչ միայն անձնագրերը, այլ նաև աշխատանքային գրքույկները:

Ձեր փառապանծ իշխանության տարիներին գործազրկությունը 25 տոկոսից ավել էր, հիմա ի՞նչ անենք այդ ժողովրդի հետ: Չէ՞ որ, ըստ ձեր տրամաբանության, նրանք են մեղավոր, ոչ աշխատանք չեն ունեցել: Որպեսզի չփչացնեն իշխանության գալու դեպքում ձեր վիճակագրությունը, առաջարկում ենք նրանց բոլորին բանտարկել. այդ կերպ գործազրկությունը կվերանա: Խնդիրները լուծելու ձեր նախընտրած մյուս տարբերակը առավել կլինի անգամ ձեզ համար: Շատ են, 10 հոգի չեն: Դե երևի հասկացաք, թե ինչ նկատի ունենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   749 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ