...

Մի ուշագրավ փաստի մասին

Մի ուշագրավ փաստի մասին

Երեկ ուշ երեկոյան ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն իր մտահոգություններն է արտահայտել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ: 

«Տեր-Պետրոսյանը, կարևորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«ՉԻ». Անկեղծ ասած, կամուկացի մեջ էինք՝ արժե՞ անդրադառնալ այս փաստին, թե՞ ոչ: Բայց հասկանո՞ւմ եք, թե ինչ վիճակի մեջ ենք, որ Արկադի Ղուկասյանը Արցախի հարցում իր մտահոգություններն ու առաջարկները ներկայացնում է ոչ թե երկրիս ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանին, այլ Լևոն Տեր-Պետրոսյանին, թեպետ վերջինս արդեն 22 տարի է, ինչ պետության ղեկը թողել է ուրիշներին: 

Մեզ թվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց դա էլ ասել է Ղուկասյանին. թե ես ի՞նչ անեմ, խելոք բաներ ես առաջարկում, բայց գնա՝ Նիկոլին ասա: Խիստ կասկածում ենք, որ Արկադի Ղուկասյանը գնա Փաշինյանի մոտ: 

Ու մի ուշագրավ հանգամանք էլ. պատերազմի ընթացքում և դրանից հետո, երբ արդեն պարզ էր իրավիճակի ամբողջ ծանրությունը, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը գնաց և հանդիպեց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Սերժ Սարգսյանն էլ, Բակո Սահակյանն էլ, Արկադի Ղուկասյանն էլ: Միայն Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել: Պարզապես գնար, մի խորհուրդ հարցներ, ասեր՝ վիճակն այսպիսին է, ի՞նչ կարելի է անել, վերջը, մի քիչ փորձ, գիտելիք ունես:

Չի գնացել: Երևի չի կարողանում մարսել, որ Նախագահը մի հատ գեշ խասյաթ ունի. վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2486 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ