...

Մի ճանապարհ էլ մեզ համար կառուցեք

Մի ճանապարհ էլ մեզ համար կառուցեք

«Ադրբեջանցիները շահագործման են հանձնել Մատաղիս-Թալիշ 28,5 կմ ճանապարհը։ Ասֆալտբետոնե ճանապարհի լայնությունը 9 մետր է»:

«ՉԻ». Իշխանության համար կենաց-մահու պայքարի մեջ մտած նախկինները և ներկաները այս իրողությունից պետք է ամաչեն և հավիտյանս լքեն քաղաքական դաշտը:

9 տարի կառուցեցին Հյուսիս-Հարավը: Կառուցեցին 31 կմ ճանապարհ: Փաստորեն Ադրբեջանը երկու ամսում ընդամենը 2.5 կմ քիչ ճանապարհ կառուցեց, քան Հայաստանը՝ 9 տարում: Պոռոտախոս հանրապետականները այս թվից պետք է գետինը մտնեն:

Իհարկե, նույն չափաքանակով չէ, բայց գետինը մտնելու առիթ ունեն նաև ներկաները: Երկուսուկես տարվա ընթացքում շատ քիչ ճանապարհ է կառուցվել Հյուսիս-Հարավից, մի քանի էսկադաներ և կամուրջներ, որ պետք է շրջանցեին Երևանը, այդպես էլ չեն հանձնվել շահագործման:

2.5 տարուց ավել է, ինչ վերանորոգում են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, բայց դեռ չեն ավարտել:

Մինչդեռ մերոնք շարունակում են բանավեճը, թե ով որքան է թալանել, ինչու չկարողացան վերադարձնել թալանը և ով է մեղավոր մեր ձախողման համար:

Ադրբեջանցիներին պետք է հանձանարարել, որ մի ճանապարհ էլ մեզ համար կառուցեն, որը կշրջանցի Սյունիքի իրենց ուղեկալները: Դե, ինչ արած, իրենց մոտ ստացվում է ճանապարհ կառուցելը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   981 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ