...

Միայն պարտությամբ կա հային փրկություն

Միայն պարտությամբ կա հային փրկություն

Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասել է. «Պատմությունը ցույց է տվել և ապացուցել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ։ Նույն կերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն։ Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի։ Բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը։ Հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին։ Հաղթել՝ նշանակում է հաղթել հուսահատությանը, ճակատագրին, մահվանը»:

«ՉԻ». Բանը եղել է այսպես. 1994 թվին մենք չենք հաղթել: Որովհետև, մարդ ես, կարող է պատահեր, որ այդ հաղթանակը պարտության վերածվեր:

Իսկ ահա 2020 թվին չենք պարտվել, որովհետև, մեկ էլ տեսար, այդ պարտությունը հաղթանակի վերածվի:

Դրա համար էինք էն ժամանակ ասում. մի հաղթեք էդ անտեր հակառակորդին, ավելի լավ է՝ ճակատագրին հաղթեք, մահվան մեյդը փռեք: Այ, 2020-ին ինչքան խելոք գտնվեցին, սիրուն-շնորհքով պարտվեցին, սուսուփուս, ադրբեջանցիների տակ հետագա պարտությունների ականները շարեցին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   572 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ