...

Միայն խաշով կա հային փրկություն

Միայն խաշով կա հային փրկություն

Բանից պարզվում է՝ Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը որոշել է նոր շարժում ստեղծել, որը կոչվում է «Հայ խաչակիրների ազատագրական շարժում»։ Խնդիրը նույնիսկ այն չէ, թե ինչու է այդ պատվարժան անձնավորության մականունը Դոն Պիպո, խնդիրն այն է, որ սովորաբար քաղաքական ուժերն են ժամանակի ընթացքում վերածվում մաֆիայի, և ոչ թե հակառակը։ Ավելին՝ իտալական մաֆիան ի սկզբանե հենց որպես քաղաքական ուժ է ձևավորվել, նպատակն Իտալիան ֆրանսիական տիրապետությունից ազատագրելն էր, իսկ «մաֆիա» բառը հապավում է, որի թարգմանությունը հնչում է մոտավորապես այսպես՝ «մահ բոլոր ֆրանսիացիներին, սա է իտալացիների կոչը»։ Թե հետագայում ինչի վերածվեց այդ հույժ ազատագրական շարժումը՝ բոլորին է հայտնի։

Ամեն դեպքում՝ ափսոս, որ շարժման անվանման մեջ նաև «հայ» բառը կա, թե չէ զիլ հապավում կստացվեր՝ ԽԱՇ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ զանգվածային շարժում կլիներ։ Ընտրություններից առաջ էլ, ասենք, Պզոն մի ուրիշ կուսակցություն կստեղծեր՝ «Լիբերալ-ազգային միություն», դաշինք կկազմեին ու անունը կդնեին «Խաչակիրների ազատագրական շարժում-լիբերալ ազգային միության ալյանս» /ԽԱՇԼԱՄԱ/, ու հաղթանակն ապահովված կլիներ։


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4564 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ